600.0038.04.09.01

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

4 սեպտեմբերի 2001 թվականի №38

ք. Երևան

 

 

 

Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերի
սեփականաշնորհումից հետո տրվող լիցենզիայի մասին

 

Հիմք ընդունելով «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքը և «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի ա) կետը, 17-րդ հոդվածի բ) կետը, 25-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության  էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հաստատել  Հայաստանի Հանրապետության  էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերի սեփականաշնորհումից հետո նրանց տրվող գործունեության լիցենզիայի ձևը (կցվում է):
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության  էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի ապրիլի 13-ի №15 որոշումը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  ստորագրման պահից:

 

 

     ՀՀ էներգետիկայի կարգավորող
հանձնաժողովի նախագահի տեղակալ՝                                         Ն․ Գրիգորյան