600.0054.31.07.02

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

31 հուլիսի 2002 թվականի №54Ա

ք. Երևան

 

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ էԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ » ՓԱԿ ԲԱժՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ
ՊԱՀԻՑ ՏՐՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի ա) կետը, 17-րդ հոդվածի բ) կետը, 25-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հաստատել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման պահից տրվող էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիայի պայմանները (հավելված):
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության  էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերի սեփականա-շնորհումից  հետո  տրվող լիցենզիայի մասին» №38 որոշման 1-ին կետը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

    

Հայաստանի Հանրապետության
   էներգետիկայի կարգավորող
    հանձնաժողովի նախագահ՝                                         Վ․ Մովսեսյան

 

 

          ք. Երևան
     31 հուլիսի 2002թ.
         ժամը 1700