600.0617.10.11.10

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

10 նոյեմբերի 2010 թվականի №617Ա
քաղ. Երևան

«Ղ-ՏԵԼԵԿՈՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ժդ) ենթակետը, 3-րդ կետը, 10-րդ, 17-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի «Ռադիոհաճախա­կանությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» №28Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Բավարարել «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության հայտը և տրամադրել Հայաստանի Հանրապետությունում LTE (երկարաժամկետ էվոլյուցիա) տեխնոլոգիայի միջոցով շարժական ռադիոկապի ցանցի կազմակերպման համար 40ՄՀց լայնությամբ Երևան քաղաքում`
    2500-2520ՄՀց և 2620-2640ՄՀց, մարզերում` 2600-2640ՄՀց ռադիոհաճախակա­նություն­ների հատվածների օգտա­գործման թույլտվություն` մինչև 2019 թվականի նոյեմբերի 4-ը գործողության ժամկետով։
  2. Հաստատել «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունում LTE (երկարաժամկետ էվոլյուցիա) տեխնոլոգիայի միջոցով շարժական ռադիոկապի ցանցի կազմակերպման համար 40ՄՀց լայնությամբ Երևան քաղաքում` 2500-2520ՄՀց և 2620-2640ՄՀց, մարզերում` 2600-2640ՄՀց ռադիո­հաճախակա­նություն­ների հատվածների օգտագործման թույլտվության պայմանները (հավելված)։
  3. «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել սույն որոշման 1-ին կետում նշված թույլտվության տրամադրման վճարի 990000 000 դրամ գումարի վճարումը հավաստող անդորրագիրը։
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
             ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                           Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

       ք. Երևան
   10 նոյեմբերի 2010թ.
        ժամը 16:00