600.0461.05.10.11

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

5 հոկտեմբերի 2011 թվականի №461Ա
ք. Երևան

«Ղ-ՏԵԼԵԿՈՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ժդ) ենթակետը, 3-րդ կետը, 10-րդ, 17-րդ, 17.1-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի «Ռադիոհաճախա­կանությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» №169Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է. 

  1. Բավարարել «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության հայտը և Երևան քաղաքում, Գեղարքունիքի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Շիրակի, Արագածոտնի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի մարզերում ռադիոռելեային կապի գծերի կազմակերպման համար տրամադրել 14784,5-14917,5ՄՀց,
    15204,5-15337,5ՄՀց, 22302-22575ՄՀց, 23310-23583ՄՀց հաղորդման/ընդունման ռադիոհաճա­խականությունների հատված­նե­րի օգտագործման թույլտվություն` մինչև 2019 թվականի նոյեմբերի 4-ը գործողության ժամկետով:
  2. Հաստատել «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության` Երևան քաղաքում, Գեղարքունիքի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Շիրակի, Արագածոտնի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի մարզերում ռադիոռելեային կապի
    գծերի կազմակերպման համար 14784,5-14917,5ՄՀց, 15204,5-15337,5ՄՀց,
    22302-22575ՄՀց, 23310-23583ՄՀց հաղորդման/ընդունման ռադիոհա­ճախա­­կանությունների հատվածնե­­­րի օգտագործման թույլտվության պայմանները (հավելված):
  3. «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշումն ուժի մեջ  մտնելու  պահից 10 աշխատանքային  օրվա  ընթացքում   Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել սույն որոշման 1-ին կետում նշված թույլտվության տրամադրման վճարի 99 տոկոսի վճարումը հավաստող անդորրագիրը:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
     ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
          ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                     Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

     ք. Երևան
  05 հոկտեմբերի 2011թ.
      ժամը 16 00