Բովանդակություն
600.0564.07.12.11
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
7 դեկտեմբերի 2011 թվականի №564Ա
ք. Երևան
«Ղ-ՏԵԼԵԿՈՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ժդ) ենթակետը, 3-րդ կետը, 10-րդ, 17-րդ, 17.1-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» №169Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Բավարարել «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության հայտը և Երևան քաղաքում, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում ռադիոռելեային կապի գծերի կազմակերպման համար տրամադրել 14788-14907ՄՀց, 15208-15327ՄՀց,
22330-22554ՄՀց, 23338-23562ՄՀց հաղորդման/ընդունման ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն` մինչև 2019 թվականի նոյեմբերի 4-ը գործողության ժամկետով: - Հաստատել «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության` Երևան քաղաքում, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում ռադիոռելեային կապի գծերի կազմակերպման համար 14788-14907ՄՀց, 15208-15327ՄՀց,
22330-22554ՄՀց, 23338-23562ՄՀց հաղորդման/ընդունման ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվության պայմանները (հավելված): - «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել սույն որոշման 1-ին կետում նշված թույլտվության տրամադրման վճարի 99 տոկոսի վճարումը հավաստող անդորրագիրը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
07 դեկտեմբերի 2011թ.
ժամը 1600