Բովանդակություն
600.0538.20.12.12
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
20 դեկտեմբերի 2012 թվականի №538Ա
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բ) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, 71-րդ հոդվածի 6-րդ մասը, ինչպես նաև հաշվի առնելով «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության 2012 թվականի նոյեմբերի
20-ի №MH/L121910/201112/1.0/RY գրությունը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի ապրիլի 20-ի «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №186Ա որոշման 1-ին կետում, 2-րդ կետով հաստատված №0123 թույլտվության պայմանների վերնագրում և 1 կետում «Հայաստանի Հանրապետությունում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Արարատի մարզի» բառերով:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի`
1) 2006 թվականի դեկտեմբերի 15-ի «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №333Ա որոշմամբ հաստատված №0039 թույլտվության պայմանների 3.1 կետի բ), ե), զ), ը), ժ) ենթակետերի աղյուսակների 2-րդ, 3-րդ, 5-րդ, 8-րդ, 10-րդ, 14-րդ, 25-րդ, 26-րդ, 27-րդ, 28-րդ, 31-րդ, 40-րդ, 43-րդ և 46-րդ տողերը.
2) 2007 թվականի փետրվարի 16-ի «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №47Ա որոշմամբ հաստատված №0067 թույլտվության պայմանների 3.1 կետի բ), ե), զ), ը), ժ) ենթակետերի աղյուսակների 1-ին, 5-րդ, 7-րդ, 11-րդ, 12-րդ, 17-րդ, 27-րդ տողերը.
3) 2007 թվականի ապրիլի 20-ի «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №186Ա որոշմամբ հաստատված №0123 թույլտվության պայմանների 3.1 կետի 2-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ ենթակետերի աղյուսակների 64-րդ, 67-րդ, 70-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 82-րդ և 84-րդ տողերը.
4) 2007 թվականի հունիսի 22-ի «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №285Ա որոշմամբ հաստատված №0144 թույլտվության պայմանների 3.1 կետի 2-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ ենթակետերի աղյուսակների 2-րդ տողը.
5) 2008 թվականի փետրվարի 1-ի «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №25Ա որոշմամբ հաստատված №0313 թույլտվության պայմանների 3.1 կետի 2-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ ենթակետերի աղյուսակների 16-րդ, 30-րդ, 40-րդ, 58-րդ, 78-րդ, 102-րդ, 103-րդ, 105-րդ, 113-րդ, 117-րդ, 121-րդ, 126-րդ, 131-րդ, 136-րդ, 137-րդ, 140-րդ, 146-րդ, 147-րդ, 148-րդ և 149-րդ տողերը.
6) 2009 թվականի փետրվարի 25-ի «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №45Ա որոշմամբ հաստատված №0518 թույլտվության պայմանների 3.1 կետի 2-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ ենթակետերի աղյուսակների 8-րդ, 25-րդ, 26-րդ, 27-րդ, 28-րդ, 29-րդ, 54-րդ, 57-րդ, 58-րդ, 59-րդ, 60-րդ, 66-րդ, 72-րդ, 73-րդ, 74-րդ և 76-րդ տողերը.
7) 2009 թվականի հունիսի 24-ի «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №309Ա որոշմամբ հաստատված №0581 թույլտվության պայմանների 4-րդ կետի 2-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ ենթակետերի աղյուսակների 8-րդ և 34-րդ տողերը.
8) 2011 թվականի դեկտեմբերի 7-ի «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №564Ա որոշմամբ հաստատված №0967 թույլտվության պայմանների 4-րդ կետի 2-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ ենթակետերի աղյուսակների 4-րդ, 5-րդ, 9-րդ, 28-րդ, 46-րդ, 51-րդ, 53-րդ, 55-րդ, 60-րդ, 64-րդ, 65-րդ, 76-րդ, 84-րդ, 86-րդ և 90-րդ տողերը: - Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի նոյեմբերի 23-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ՝ Շ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
ք. Երևան
20 դեկտեմբերի 2012թ.