Բովանդակություն
600.0543.01.09․09
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
1 սեպտեմբերի 2009 թվականի №543Ա
ք. Երևան
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հունիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» №272Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Սահմանել՝
- «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝
ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 3.678 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 4.4136 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. հզորության ամսական վճարը՝ 1960.48 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 2352.576 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
- «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝
ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 22.541 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 27.0492 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. հզորության ամսական վճարը՝ 411.96 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 494.352 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
գ. էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 22.541 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 27.0492 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
- «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝
ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 21.852 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 26.2224 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. հզորության ամսական վճարը՝ 484.02 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 580.824 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
գ. էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 21.852 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 26.2224 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
- «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝
ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 0.150 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 0.180 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. հզորության ամսական վճարը՝ 164.78 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 197.736 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
- «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝
ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 0.970 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 1.164 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. հզորության ամսական վճարը՝ 597.88 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 717.456 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
- «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝
ա. էլեկտրաէներգետիկական համակարգին էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագինը (հաղորդման ցանց մուտք գործած էլեկտրաէներգիայի ամբողջ քանակի համար)՝ 0.360 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 0.432 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագինը՝ արտահանված յուրաքանչյուր կՎտժ-ի համար` 0.360 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 0.432 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
- «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության կողմից`
ա. էլեկտրաէներգետիկական շուկային էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման հաստատագրված ամսական վճարը` 60.1493 միլիոն դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 72.1791 միլիոն դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման սակագինը` 0.145 դրամ` արտահանված յուրաքանչյուր կՎտժ-ի համար, առանց ավելացված արժեքի հարկի և 0.174 դրամ` արտահանված յուրաքանչյուր կՎտժ-ի համար, ներառյալ ավելացված արժեքի հարկը:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի փետրվարի 27-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների մասին» №67Ա որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հոկտեմբերի 1- ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
1 սեպտեմբերի 2009թ.