Բովանդակություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
14 նոյեմբերի 1997 թվականի №16
ք. Երևան
Պարզաբանումներ 1997թ. սեպտեմբերի 1-ից գործող
էլեկտրաէներգիայի սակագների մասին
Հաշվի առնելով, որ 1997թ. սեպտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածքում (համաձայն ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1997թ. օգոստոսսի 1-ի N6՝ «Էլեկտրական էներգիայի սակագնի մասին» և 1997թ. օգոստոսսի 22-ի N10՝ «ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1997թ. օգոստոսսի 1-ի N6 որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» որոշումների) գործում են նոր սակագներ, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը պարզաբանում է՝
«Ուղիղ գծով» սնվող համարվում են այն սպառողները, որոնց սնող ենթակայան(ներ)ը և էլեկտրահաղորդման գծերը, սկսած 35 կՎ ցածրացնող ենթակայանի 6(10) կՎ լարման հաղորդաձողերին միացված գծային բաժանիչից, անկախ ցածրացնող ենթակայանի հաշվեկշռային պատկանելությունից, գտնվում են սպառողի հաշվեկշռում։
Ուղիղ բջիջներով սնվող սպառողներից և բնակարանային հատվածի բաժանորդներից բացի, 6 (10) և 0.4 կՎ լարման բոլոր սպառողները դասվում են այլ սպառողների խմբին։
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի N10 որոշման համաձայն, բարձր լարման այլ սպառողներին սնող էլեկտրահաղորդման գծերում և տրանսֆորմատորներում առաջացած էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական կորուստները չեն ավելացվում այլ սպառողների էլեկտրաէներգիայի ծախսին, եթե առևտրային հաշվիչը տեղադրված է 0.4 կՎ լարման կողմում։ Եթե առևտրային հաշվիչը տեղադրված է բարձր լարման կողմում, ապա հաշվիչի գրանցած էլեկտրաէներգիայի ծախսից անհրաժեշտ է հանել հաշվիչի տեղադրման կետից մինչև 0.4 կՎ լարման հաղորդաձողերը բարձր լարման հաջորդական շղթա(ներ)ի տարրերի էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական կորուստները։
Գիշերային զեղչ սակագնից օգտվել ցանկացող բարձր լարման սպառողների համար ուժի մեջ է մնում 1997թ. ապրիլի 10-ին էներգահամակարգում սակագներ հաստատող միջգերատեսչական հանձնաժողովի հետ համաձայնեցված և ՀՀ էներգետիկայի նախարարության կողմից հաստատված «Էներգահամակարգի բեռի գրաֆիկի հարթեցման նպատակով բարձր լարման սպառողների համար օրվա ժամերով տարբերակված էլեկտրաէներգիայի սակագնի անցման» կարգը։
Հարկ է նշել, որ «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի ե) կետով սպառողների տարբեր խմբերի միջև խաչաձև հատկացումներ չեն թույլատրվում։ Ուստի ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը իրավասու չէ որևէ բաժանորդի համար բացառության կարգով սահմանելու էլեկտրաէներգիայի մանրածախ վաճառքի այլ՝ ցածր սակագին։
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
նախագահ՝ Վ․ Մովսեսյան

