600.0440.11.12.13

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

11 դեկտեմբերի 2013 թվականի № 440Ա
ք. Երևան

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՕՖԵԼՅԱ ՊԱՐՍԱՄՅԱՆԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բ) ենթակետը, 10-րդ հոդվածը, 15-րդ հոդվածը, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հուլիսի 31-ի «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզավորման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» №272Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Բավարարել անհատ ձեռնարկատեր Օֆելյա Պարսամյանի հայտը և տրամադրել Շիրակի մարզի տարածքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործման) լիցենզիա` տասը տարի գործողության ժամկետով:
  2. Հաստատել անհատ ձեռնարկատեր Օֆելյա Պարսամյանին տրամադրված հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործման) լիցենզիայի պայմանները (հավելված):
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
          ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                   Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

 

    ք.Երևան
11 դեկտեմբերի 2013թ.