600.0445.27.1224

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2024 թվականի №445-Ա

ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի №440Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 12-րդ հոդվածը, «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 37-րդ հոդվածը, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Օֆելյա Պարսամյանի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի գրությունը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի դեկտեմբերի
    11-ի «Անհատ ձեռնարկատեր Օֆելյա Պարսամյանին հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա տրամադրելու մասին» №440Ա որոշումը:

  2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երեսնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով կամ սույն որոշումն ստանալուց հետո տասնհինգօրյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, և դրա բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը։

  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Օֆելյա Պարսամյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
    
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
         
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                      Մ. ՄԵՍՐՈՊՅԱՆ

 

 

ք. Երևան
27 դեկտեմբերի 2024թ.