600.0205.25.06.14

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հունիսի 2014 թվականի № 205Ն
ք. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի
№166Ն
 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 79.1-րդ հոդվածի 9-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի մայիսի 11-ի «Կարգավորվող անձանց կողմից կատարված ներդրումների մասին հաշվետվության ներկայացման կարգը հաստատելու մասին» №166Ն որոշմամբ հաստատված հավելվածի` կարգավորվող անձանց կողմից կատարված ներդրումների մասին հաշվետվության ներկայաց-ման կարգի №1 և №2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն №1 և №2 հավելվածների:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
       ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
             ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                           Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

 

    ք.Երևան
25  հունիսի 2014թ.