600.0061.25.0505

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

25 մայիսի 2005 թվականի №61Ն

ք. Երևան

 

 

ԿԱՏԱՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ 
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ 
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 791-րդ հոդվածի 9-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձ-նաժողովը որոշում է.

  1. Հաստատել կատարված ներդրումների մասին կարգավորվող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող հաշվետվությունների հետևյալ ձևերը.

ա) փաստացի կատարված ներդրումների մասին (հավելված № 1).

բ) անհետաձգելի աշխատանքների իրականացման նպատակով կատարված ներդրումների մասին (հավելված № 2).

գ) ներդրումների իրականացման նպատակով կատարված գնումների մասին (հավելված № 3)։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հուլիսի 1-ից։

 

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
           ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
                  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                            Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

 

     ք. Երևան
 25 մայիսի 2005թ.