Բովանդակություն
600.0159.11.06.14

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
11 հունիսի 2014 թվականի № 159Ն
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի №251Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերը, 5‑րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետը, 2-րդ կետի «ե», «իը» ենթակետերը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հուլիսի 17-ի «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայության կանոնները հաստատելու մասին» №251Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում՝ հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայության կանոններում (այսուհետ` Կանոններ), կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումը.
1) Կանոնների 15-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«15. Դոնոր օպերատորին արգելվում է անձամբ կամ երրորդ անձի միջոցով Համարի տեղափոխելիության ծառայություն պահանջող Բաժանորդի նկատմամբ իրականացնել այդ ծառայությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային բնույթ չկրող ցանկացած անհատական գործողություն, այդ թվում՝ Կանչ կամ էլեկտրոնային հաղորդակցության այլ ծառայություն, բացառությամբ սույն կանոնների 15.1 կետով սահմանված դեպքի:».
2) Կանոնները լրացնել 15.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«15.1 Դոնոր օպերատորը Համարի տեղափոխելիության ծառայություն պահանջող Բաժանորդին տեղեկացնում է վերջինիս պարտքի վերաբերյալ կարճ հաղորդագրությամբ (SMS):»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
11 հունիսի 2014թ.

