600.0107.29.03.17

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

29 մարտի 2017 թվականի № 107Ա
ք. Երևան

 

«Ղ-ՏԵԼԵԿՈՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ժդ» ենթակետը, 3-րդ կետը, 10-րդ, 17-րդ, 17.1-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի №169Ն որոշումը և հաշվի առնելով «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության 2017 թվականի մարտի 17-ի №MH/L170345/1.0/RY գրությունը (հանձնաժողովում մուտքագրվել է 2017 թվականի մարտի 20-ին)` Հայաստանի Հանրա­պետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Բավարարել «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության հայտը և Երևան քաղաքում, Արագածոտնի և Արմավիրի մարզերում ռադիոռելեային կապի գծերի կազմակերպման համար տրամադրել 14767-15187ՄՀց, 22330-23338ՄՀց, 22358-23366ՄՀց, 22386-23394ՄՀց, 22414-23422ՄՀց ռադիոհաճախա­կա­նու­թյուն­ների օգտա­գործման թույլտվություն` մինչև 2019 թվականի նոյեմբերի 4-ը գործողության ժամկետով:
  2. Հաստատել «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության` Երևան քաղաքում, Արագածոտնի և Արմավիրի մարզերում ռադիոռելեային կապի գծերի կազմակերպման համար տրամադրվող 14767-15187ՄՀց, 22330-23338ՄՀց, 22358-23366ՄՀց, 22386-23394ՄՀց, 22414-23422ՄՀց ռադիոհա­ճախա­­կա­նությունների օգտագործման թույլտվության պայմանները՝ համաձայն հավելվածի:
  3. «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում 900005330213 հաշվեհամարով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել սույն որոշման 1-ին կետում նշված թույլտվության տրամադրման վճարի 99 տոկոսը:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
           ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                             Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

           

      ք. Երևան
 29 մարտի 2017թ
     ժամը 1600