Բովանդակություն
600.0262.21.06.17
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
21 հունիսի 2017 թվականի № 262Ա
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի №107Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, 78-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերը և հաշվի առնելով «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2017 թվականի հունիսի 7-ին ներկայացված №MH/L170660/1.0/RY գրությունը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մարտի 29-ի «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №107Ա որոշման՝
1) 1-ին, 2-րդ կետերից հանել «22330-23338ՄՀց,» թվերը.
2) հավելվածի՝ ռադիոհաճախականությունների օգտագործման №1201 թույլտվության պայմաններից հանել «22330-23338ՄՀց,» թվերը և 4-րդ կետի 1-ին, 2-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերի աղյուսակների 3-րդ տողերը: - Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունիսի 7-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
21 հունիսի 2017 թ.