600.0221.31.05.17

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

 31 մայիսի 2017 թվականի № 221Ա
ք. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի №285Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1‑ին մասի 2-րդ կետի «ժդ» ենթակետը, 13-րդ հոդվածի 2-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի №169Ն որոշումը և հաշվի առնելով «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության 2017 թվականի մայիսի 16-ի №MH/L170589/1.0/RY գրությունը` Հայաստանի Հանրա­պետության հանրային ծառայությունները կարգա­վորող հանձնաժողովը որոշում է.

  1. Երկարաձգել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հունիսի 22-ի «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճա­խա­կա­նությունների հատվածների օգտագործման թույլտվու­թյուն տրամադրելու մասին» №285Ա որոշմամբ (այսուհետ՝ №285Ա որոշում) «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 5-ի №152Ա որոշմամբ «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության անվամբ վերաձևակերպված ռադիոհաճա­խա­կանությունների հատվածների օգտագործման №0144 թույլտվության գործողության ժամկետը՝
    1) №285Ա որոշման 1-ին կետում «10 տարի» բառերը փոխարինելով «մինչև 2019 թվականի նոյեմբերի 4-ը» բառերով.
     2) №285Ա որոշման հավելվածի՝ №0144 թույլտվու­թյան պայմանների 2.2 կետում «տրվում է 10 տարի ժամկետով» բառերը փոխարինելով «գործում է մինչև 2019 թվականի նոյեմբերի 4-ը» բառերով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունիսի 22-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
       ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
             ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                     Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

            

      ք.Երևան
 31 մայիսի 2017 թ.