Բովանդակություն
600.0225.07.07․23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
07 հուլիսի 2023 թվականի №225Ն
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի №180-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 19-ի «Էներգետիկայի բնագավառում ներդրումային ծրագրերի համաձայնեցման, լիցենզավորված անձանց ներդրումների մասին հաշվետվության ներկայացման, էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց ներդրումային գործունեության մոնիթորինգի կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի հուլիսի 14-ի №365-Ն և 2012 թվականի մայիսի 11-ի №166-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» №180-Ն որոշման №1 հավելվածի 3-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-5.3-րդ կետերով․
«5.1. Ներդրումային ծրագիրը Հանձնաժողովի համաձայնեցմանն է ներկայացվում հետևյալ ժամկետներում՝
1) Ընթացիկ տարվա ներդրումային ծրագրի դեպքում՝ մինչև ընթացիկ տարվա հուլիսի 1-ը,
2) Գործող ներդրումային ծրագրի ընթացիկ տարվա հատվածում փոփոխությունների դեպքում՝ մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ը։
5.2․ Առանձին դեպքերում ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին Հանձնաժողովի որոշմամբ կարող են սահմանվել սույն կարգի 5.1-ին կետով սահմանված ժամկետներից տարբերվող ժամկետներ։
5.3. Սույն կարգի 5.1-ին և 5.2-րդ կետերով սահմանված ժամկետների ավարտից հետո ներկայացվող ներդրումային ծրագրերը ուսումնասիրության չեն ընդունվում:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
ք.Երևան
07 հուլիսի 2023թ.