600.0231.10.0724

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հուլիսի 2024 թվականի №231Ա

ք. Երևան

 

 

«ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2024-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ

ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի №204-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ժդ» կետը, 28-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետը, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 19-ի №180-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Համաձայնություն տալ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության 2024-2028 թվականների ներդրումային ծրագրին` համաձայն №№1-5 հավելվածների:

2. Ընդունել ի գիտություն, որ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության 2024-2028 թվականների ներդրումային ծրագրի արժեքը կազմում է 5 072,1 մլն դրամ` առանց ավելացված արժեքի հարկի, որից 3 242,3 մլն դրամը՝ 2024 թվականին՝ հետևյալ հիմնական ուղղություններով.

1) 220/110/6 կՎ «Ագարակ-2» ենթակայանի վերակառուցում. 2024 թվականի ընթացքում՝ 468,9 մլն դրամ․

2) 220/110/35 կՎ «Շինուհայր» ենթակայանի վերակառուցում. 2024 թվականի ընթացքում՝ 2 143,7 մլն դրամ․

3) 220 կՎ «Վայք - Որոտան-1» և միացյալ էլեկտրահաղորդման օդային գծի վերակառուցում. 2024 թվականի ընթացքում՝ 227,5 մլն դրամ․

4) 220 կՎ «Ալավերդի -2», «Կամո» և «Վանաձոր -2» ենթակայաններում ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի համակարգի արդիականացում. 2026-2028 թվականների ընթացքում՝ 1 620,0 մլն դրամ․

5) ընկերության շահագործման կազմակերպման համար այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ. 2024-2028 թվականների ընթացքում՝ 612,0 մլն դրամ, որից 2024 թվականին՝ 402,1 մլն դրամ։

3. Սույն որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված ներդրումների վերադարձը կապահովվի ընկերության շահույթի և մաշվածության հաշվարկման բազաներում դրանք ներառելու միջոցով՝ հետևյալ պայմաններով.

1) մաշվածությունը կհաշվարկվի գծային եղանակով և կկիրառվի տարեկան 4 տոկոս մաշվածության նորմա.

2) մնացորդային արժեքի նկատմամբ յուրաքանչյուր տարի կկիրառվի 5 տոկոս շահույթի նորմա՝ մինչև հարկումը:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի մայիսի 18-ի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության 2022-2024 թվականների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին» №204-Ա որոշմամբ հաստատված ներդրումային ծրագրի 2024 թվականի հատվածը:

5. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, և դրա բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
       ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
               ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                               Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

 

 

 

ք.Երևան

10 հուլիսի 2024թ.