Բովանդակություն
600.0204.18.05․22
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մայիսի 2022 թվականի №204Ա
ք. Երևան
«ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2022-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ
ԾՐԱԳՐԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ժդ» կետը, 28-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 19-ի 180Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Համաձայնություն տալ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության 2022-2024 թվականների ներդրումային ծրագրին` համաձայն №№1-4 հավելվածների:
2. Ընդունել ի գիտություն, որ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության 2022-2024 թվականների ներդրումային ծրագրի արժեքը կազմում է 7 531 128,8 հազար դրամ` առանց ավելացված արժեքի հարկի, որից 5 615 903,9 հազար դրամը՝ 2022 թվականին՝ հետևյալ հիմնական ուղղություններով.
1) 220/110/35 կՎ «Լիճք» ենթակայանի վերակառուցում. 2022 թվականի ընթացքում՝ 4 412 800,2 հազար դրամ․
2) 220/110/6 կՎ «Ագարակ-2» ենթակայանի վերակառուցում. 2022-2024 թվականների ընթացքում՝ 468 932,0 հազար դրամ, որից 2022 թվականին՝ 422 038,8 հազար դրամ․
3) 220/110/6 կՎ «Շինուհայր» ենթակայանի վերակառուցում. 2022-2024 թվականների ընթացքում՝ 2 135 739,7 հազար դրամ, որից 2022 թվականին՝ 427 147,9 հազար դրամ․
4) ընկերության շահագործման կազմակերպման համար այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ. 2022-2024 թվականների ընթացքում՝ 513 657,0 հազար դրամ, որից 2022 թվականին՝ 353 917,0 հազար դրամ։
3. Սույն որոշման 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված ներդրումների վերադարձը կապահովվի ընկերության շահույթի և մաշվածության հաշվարկման բազաներում դրանք ներառելու միջոցով՝ հետևյալ պայմաններով.
1) մաշվածությունը կհաշվարկվի գծային եղանակով և կկիրառվի տարեկան 4 տոկոս մաշվածության նորմա.
2) մնացորդային արժեքի նկատմամբ յուրաքանչյուր տարի կկիրառվի 5 տոկոս շահույթի նորմա՝ մինչև հարկումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
ք.Երևան
18 մայիսի 2022թ.