600.0440.04.1017

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հոկտեմբերի 2017 թվականի №440Ա

ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի №403Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

           

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1‑ին մասի 2-րդ կետի «ժդ» ենթակետը, 13-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի №169Ն որոշումը և հաշվի առնելով «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության 2017 թվականի սեպտեմբերի 27-ի №MH/L171126/1.0/RY գրությունը` Հայաստանի Հանրա­պետության հանրային ծառայությունները կարգա­վորող հանձնաժողովը որոշում է.

  1. Երկարաձգել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հոկտեմբերի 8-ի «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճա­խա­կա­նությունների հատվածների օգտագործման թույլտվու­թյուն տրամադրելու մասին» №403Ա որոշմամբ
    «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 5-ի №152Ա որոշմամբ «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության անվամբ վերաձևակերպված ռադիոհաճա­խա­կանությունների հատվածների օգտագործման №0184 թույլտվության գործողության ժամկետը՝ №403Ա որոշման՝
    • 1-ին կետում «10 տարի» բառերը փոխարինելով «մինչև 2019 թվականի նոյեմբերի 4-ը» բառերով.
    • հավելվածի՝ №0184 թույլտվու­թյան պայմանների 2.2 կետում «տրվում է 10 տարի ժամկետով» բառերը փոխարինելով «գործում է մինչև 2019 թվականի նոյեմբերի 4-ը» բառերով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հոկտեմբերի 8-ից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
              ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                        Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

 

        ք. Երևան
 4 հոկտեմբերի 2017թ.