600.0025.01.02.08

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

1 փետրվարի 2008 թվականի №25Ա
ք. Երևան

 

 

«Ղ-ՏԵԼԵԿՈՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

        Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին, 8-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին մասի  2-րդ կետի ժդ) ենթակետը, 3-րդ կետը, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, 10-րդ, 17-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» դ28Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է

  1. Բավարարել «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած հայտը և Հայաստանի Հանրապետության տարածքում  ռադիոռելեային կապի գծերի կազմակերպում իրականացնելու համար տրամադրել 14784,5-15330,5 ՄՀց և 22330,0-23530,5 ՄՀց հաղորդման/ընդունման ռադիոհաճախա­կանությունների հատված­նե­րի օգտագործման թույլտվություն` 10 տարի գործողության ժամկետով։
  2. Հաստատել «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության` ռադիոռելեային կապի գծերի կազմակերպում իրականացնելու համար 14784,5-15330,5 ՄՀց և  22330,0-23530,5 ՄՀց հաղորդման/ընդունման ռադիոհաճախականությունների հատվածնե­­­րի օգտագործման թույլտվության պայմանները (հավելված)։
  3. «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 6 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել  սույն  որոշման 1-ին  կետում նշված  թույլտվության  տրամադրման վճարի 99 տոկոսի վճարումը հավաստող անդորրագիրը։
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

 

        ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
              ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
                     ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                          Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

      ք. Երևան
  1 փետրվարի 2008թ.
       ժամը 1100