600.0009.24.01.18

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հունվարի 2018 թվականի № 9Ա
ք. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի №25Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

           

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի №169Ն որոշումը և հաշվի առնելով «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության 2018 թվականի հունվարի 10-ի №MH/L180005/1.0/RY գրությունը` Հայաստանի Հանրա­պետության հանրային ծառայությունները կարգա­վորող հանձնաժողովը որոշում է.

  1. Երկարաձգել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի փետրվարի 1-ի «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճա­խա­կա­նությունների հատվածների օգտագործման թույլտվու­թյուն տրամադրելու մասին» №25Ա որոշմամբ
    «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 5-ի №152Ա որոշմամբ «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության անվամբ վերաձևակերպված ռադիոհաճա­խա­կանությունների հատվածների օգտագործման №0313 թույլտվության գործողության ժամկետը՝ №25Ա որոշման՝
    1) 1-ին կետում «10 տարի» բառերը փոխարինելով «մինչև 2019 թվականի նոյեմբերի 4-ը» բառերով.
    2) հավելվածի՝ №0313 թույլտվու­թյան պայմանների 2.2 կետում «տրվում է 10 տարի ժամկետով» բառերը փոխարինելով «գործում է մինչև 2019 թվականի նոյեմբերի 4-ը» բառերով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի փետրվարի 1-ից:

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
           ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                                    Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

        ք. Երևան
   24 հունվարի 2018թ