Բովանդակություն
600.0043.30.12.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 1999 թվականի №43
ք. Երևան
Էլեկտրաէներգետիկական ոլորտի սակագների մասին
Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով և 20-րդ հոդվածի ա) կետով, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.
1․ Սահմանել`
1.1. «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության կողմից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը, ներառյալ ավելացված արժեքի հարկը՝ 10.527 դրամ/կՎտժ:
1.2. Ջերմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրաէներգիայի հետևյալ սակագները, ներառյալ ավելացված արժեքի հարկը`
- «Երևանի ՋԷԿ» ՊՓԲԸ` 18.967 դրամ/կՎտժ
- «Հրազդանի ՋԷԿ» ՊՓԲԸ` 17.503 դրամ/կՎտժ
1.3. «Երևանի ՋԷԿ» ՊՓԲԸ - ից առաքվող ջերմային էներգիայի (շոգու տեսքով) հետևյալ սակագները, ներառյալ ավելացված արժեքի հարկը`
«Նաիրիտ» ՊՓԲԸ - ին առաքվող`
13 մթն գոլորշի` 8906 դրամ/Գկալ
25 մթն գոլորշի` 8906 դրամ/Գկալ
1.4. Էլեկտրական կայաններից առաքվող էլեկտրաէներգիայի հետևյալ սակագները, ներառյալ ավելացված արժեքի հարկը`
- «Որոտանի ՀԷԿ - երի համալիր» ՊՓԲԸ` 2.848 դրամ/կՎտժ
- «Սևան - Հրազդանյան ՀԷԿ - երի կասկադ» ՊՓԲԸ` 5.472 դրամ/կՎտժ
1.5. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՊՓԲԸ - ի էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության սակագինը` 1.090 դրամ/կՎտժ, ներառյալ ավելացված արժեքի հարկը:
1.6. «Հայէներգո» ՊՓԲԸ ծառայության սակագինը` 0.488 դրամ/կՎտժ, ներառյալ ավելացված արժեքի հարկը:
1.7. Բաշխող ընկերություններին «Հայէներգո» ՊՓԲԸ-ի կողմից վաճառվող էլեկտրաէներգիայի հետևյալ սակագները, ներառյալ ավելացված արժեքի հարկը`
«Երևանի էլեկտրացանց» ՊՓԲԸ-ին՝ 16.026 դրամ/կՎտժ
«Կենտրոնական էլեկտրացանց» ՊՓԲԸ-ին՝ 12.153 դրամ/կՎտժ
«Հյուսիսային էլեկտրացանց» ՊՓԲԸ-ին՝ 9.841 դրամ/կՎտժ
«Հարավային էլեկտրացանց» ՊՓԲԸ-ին՝ 13.820 դրամ/կՎտժ
1․ Ընդունել ի գիտություն, որ բաշխիչ ընկերություններին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագներում ներառված է նաև «Հայէներգո» և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՊՓԲԸ-ների ծառայության սակագները:
2․ Ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998թ. նոյեմբերի 6-ի N48 որոշման 1-ին կետը, 1998թ. նոյեմբերի 7-ի N49 որոշման 1-ին կետը և 3-րդ կետի` «Նաիրիտ» ՊՓԲԸ առաքվող ջերմային էներգիայի սակագների մասը, 1998թ. նոյեմբերի 10-ի N51 որոշումը, 1999թ. հունիսի 30-ի N16 որոշման 1-ին և 2-րդ կետերը:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի փետրվարի 1-ից: