Բովանդակություն
600.0118.18.05.16
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
18 մայիսի 2016 թվականի № 118Ն
ք. Երևան
ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՊԻ ՑԱՆՑԵՐԻ ԵՎ ՈՉ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ՀԱՄԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՄՐԱԿՑՎԱԾ ԿԱՊԻ ՑԱՆՑԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի №47Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
աշվի առնելով, որ համաձայն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի` փոխկապակցումը դա միևնույն կամ տարբեր էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցողների կողմից օգտագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության երկու ցանցերի ֆիզիկական և տրամաբանական կապակցումն է, որի արդյունքում մեկ ծառայություն մատուցողի օգտագործողները հնարավորություն են ունենում տեղեկատվություն փոխանակել միևնույն կամ մեկ այլ ծառայություն մատուցողի օգտագործողների հետ կամ էլ հասանելիություն ստանալ մեկ այլ ծառայություն մատուցողի ծառայություններին, և
hիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 5-րդ հոդվածի 1‑ին մասի 2-րդ կետի «է» ենթակետը, 37‑րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետը, 7-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հաստատել շարժական կապի ցանցերի և ոչ աշխարհագրական սկզբունքով համարների օգտագործմամբ ամրակցված կապի ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների վճարների ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի փետրվարի 24-ի «ԱրմենՏել», «Ղ-Տելեկոմ» և «Օրանժ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունների շարժական կապի ցանցերի և ոչ աշխարհագրական սկզբունքով համարներ օգտագործող օպերատորների ամրակցված կապի ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների վճարների ժամանակացույցը հաստատելու մասին» №47Ն որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
18 մայիսի 2016թ․