600.0422.23.12.16

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

23 դեկտեմբերի 2016 թվականի № 422Ն
ք. Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՎԱՃԱՌՎՈՂ  ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ, ԲԱՇԽՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի №192Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի «դ» և «ը» ենթակետերը, 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի №359Ն որոշումը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի №1122-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Սահմանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի հետևյալ սակագները.
    1) 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար`
    ա. ցերեկային սակագին` 33.48 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
    բ. գիշերային սակագին`29.48 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
    2) 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար`
    ա. ցերեկային սակագին` 35.98 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
    բ. գիշերային սակագին` 31.98 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
    3) 6(10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար`
    ա. ցերեկային սակագին` 41.98 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
    բ. գիշերային սակագին` 31.98 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
    4) 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող սպառողների (այդ թվում` բնակչության) համար, բացառությամբ սույն կետի 5-րդ ենթակետով սահմանված սպառողների`
    ա. ցերեկային սակագին` 44.98 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
    բ. գիշերային սակագին` 34.98 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
    5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի №1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար՝
    ա. ցերեկային սակագին` 40.0 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
    բ. գիշերային սակագին` 30.0 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
  2. Սահմանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման հետևյալ սակագները.
    1) 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար` 6.26 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
    2) 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար` 78 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
    3) 6(10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար` 42 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
  3. Սույն որոշման 1-ին կետով սահմանված գիշերային սակագները հաշվարկվում են սպառողի մոտ բազմասակագնային էլեկտրոնային առևտրային հաշվառքի սարքի առկայության դեպքում և գործում են.
    1) ժամը 22.00-ից մինչև ժամը 06.00-ն՝ յուրաքանչյուր տարվա մարտ ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 02.00-ից մինչև հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 03.00-ն,
    2) ժամը 23.00-ից մինչև 07.00-ն՝ յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 03.00-ից մինչև մարտ ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 02.00-ն:
  4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի հունիսի 24-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի, բաշխման ծառայության մատուցման սակագները սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի հունիսի 17-ի №174Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» №192Ն որոշումը:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի փետրվարի 1-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
     ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
        ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                           Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

         ք. Երևան
   23 դեկտեմբերի 2016 թ.