Բովանդակություն
600.0582.27.12.17

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
27 դեկտեմբերի 2017 թվականի № 582Ն
ք. Երևան
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲԱՇԽՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի №422Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ժբ» ենթակետը, 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի №359Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Սահմանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման հետևյալ սակագները.
1) 110 կՎ լարմամբ սնվող որակավորված սպառողների համար` 1,46 դրամ/կՎտժ`առանց ավելացված արժեքի հարկի և 1,75 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
2) 35 կՎ լարմամբ սնվող որակավորված սպառողների համար` 3,05 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի և 3,66 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
3) 6(10) կՎ լարմամբ սնվող որակավորված սպառողների համար` 6,53 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի և 7,84 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը: - Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի, բաշխման ծառայության մատուցման սակագները սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի հունիսի 24-ի №192Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» №422Ն որոշման՝
1) վերնագրից հանել «, բաշխման ծառայության մատուցման» բառերը․
2) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել: - Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
27 դեկտեմբեր 2017թ.

