600.0192.24.06.16

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հունիսի 2016 թվականի № 192Ն
ք. Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՎԱՃԱՌՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ, ԲԱՇԽՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի №174Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի «դ» և «ը» ենթակետերը, 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» №359Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Սահմանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի հետևյալ սակագները.
    1)110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար`
    ա. ցերեկային սակագին` 34.7 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
    բ. գիշերային սակագին`30.7 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
    2)35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար`
    ա. ցերեկային սակագին` 37.2 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
    բ. գիշերային սակագին` 33.2 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
    3)6(10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար`
    ա. ցերեկային սակագին` 43.2 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
    բ. գիշերային սակագին` 33.2 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
    4)0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող սպառողների (այդ թվում` բնակչության) համար`
    ա. ցերեկային սակագին` 46.2 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
    բ. գիշերային սակագին` 36.2 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
  2. Սահմանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման հետևյալ սակագները.
    1)110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար` 99 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
    2)35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար` 52 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
    3)6(10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար` 03 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
  3. Սույն որոշման 1-ին կետով սահմանված գիշերային սակագները հաշվարկվում են սպառողի մոտ բազմասակագնային էլեկտրոնային առևտրային հաշվառքի սարքի առկայության դեպքում և գործում են.
    1)ժամը 22.00-ից մինչև ժամը 06.00-ն՝ յուրաքանչյուր տարվա մարտ ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 02.00-ից մինչև հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 03.00-ն,
    2)ժամը 23.00-ից մինչև 07.00-ն՝ յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 03.00-ից մինչև մարտ ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 02.00-ն:
  4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015թվականի հունիսի 17-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թվականի հուլիսի 1-ի №233Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» №174Ն որոշումը:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի օգոստոսի 1-ից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
            ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                   Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ      

    

    

    ք.Երևան
24 հունիսի 2016թ.