Բովանդակություն
600.0009.21.02.03
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 փետրվարի 2003 թվականի №9Ն
ք. Երևան
ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՆԽՈԻՍԱՓԵԼԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈԻՄՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ
ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈԻՄ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ
ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ
ՄՇԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հաստատել «Էլեկտրամատակարարման անխուսափելի սահմանափակումներ պահանջող իրավիճակներում էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց կողմից իրականացվելիք գործողությունների ծրագրերի մշակման կարգը» (հավելված):
- «Հայէներգո» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություններին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողով ներկայացնել էլեկտրամատակարարման անխուսափելի սահմանափակումներ պահանջող իրավիճակներում իրականացվելիք գործողությունների ծրագրերը` «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաստատելու համար:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
էներգետիկայի կարգավորող
հանձնաժողովի նախագահ՝ Վ․ Մովսեսյան
ք. Երևան
21 փետրվարի 2003թ.
Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխություններ և ինկորպորացիաներ
Մայր փաստաթուղթ:
Մայր փաստաթղթին փոփոխող փաստաթղթերը
Համապատասխան ինկորպորացիան