600.0358.27.12.06

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2006 թվականի №358Ն
ք. Երևան

 

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ե) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հաստատել էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները (հավելված)։
  2. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի հունիսի 2-ի «Ցածր լարման սպառողների (բացառությամբ բնակչության) մոտ բազմասակագնային հաշվառքի սարքեր տեղադրելու և գիշերային զեղջ սակագնից օգտվելու կարգի մասին» №7 որոշումը, 
բ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի սեպտեմբերի 28-ի «Բնակչության սպառած էլեկտրական էներգիայի հաշվառման բազմասակագնային համակարգի անցման կարգը” հաստատելու մասին» №26 որոշումը,
գ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի հոկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի սեպտեմբերի 28-ի №26 որոշմամբ հաստատված կարգի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» №23 որոշումը,
դ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի մայիսի 29-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման ժամանակավոր կանոնները հաստատելու մասին» №22 որոշումը,
ե) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի մայիսի 29-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման ժամանակավոր կանոնները հաստատելու մասին» №22 որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» №76Ն որոշումը,
զ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի մայիսի 29-ի №22 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» №2Ն որոշումը,
է) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի մայիսի 29-ի №22 որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» №125Ն որոշումը։

    3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հուլիսի 1-ից։

 

        ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
              ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
                     ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                          Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

         ք. Երևան
  27 դեկտեմբերի 2007թ.
         ժամը 17։00