Բովանդակություն
600.0167.27.04․22
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ապրիլի 2022 թվականի №167Ն
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի հունիսի 4-ի ՀՕ-261-Ն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 17-ի №161-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» №522-Ն որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնների 2-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) Արտադրող
|
էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության իրավունք ունեցող և փաստացի արտադրող անձ, բացառությամբ կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում գտնվող կայանի, իսկ արտադրողի միացման դեպքում՝ նաև այդ միացման համար դիմած անձ». |
2) Կանոնների 2-րդ կետի 51-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«51) Որակավորված սպառող՝ |
ԷՄՇ կանոններով սահմանված չափանիշներին համապատասխանելու հիմքով Շուկայի օպերատորի կողմից որակավորված ճանաչված սպառող.». |
3) Կանոնների 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 54.1 ենթակետով.
«54.1) Վերականգնվող
էներգետիկ ռեսուրսներ՝ էլեկտրական և (կամ) ջերմային էներգիայի արտադրության համար կիրառելի ոչ հանածո վերականգնվող աղբյուրներ (հողմային, արևային, ջրային, երկրաջերմային, կենսազանգվածի, կենսագազի և այլն)».
4) Կանոնների 34-րդ կետի 3-րդ ենթակետում «էներգիայի աղբյուրների» բառերը փոխարինել «էներգետիկ ռեսուրսների» բառերով.
5) Կանոնների 157-րդ կետի 11-րդ ենթակետում «աղբյուրների» բառը փոխարինել «էներգետիկ ռեսուրսների» բառերով.
6) Կանոնների 196-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«196. Հաղորդման ցանցին կարող են միանալ (այսուհետ՝ Դիմող անձ)․ 1) Արտադրողը.2) Բաշխողը.3) Որակավորված սպառողը (բացառությամբ բնակչության). 4) Որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու մտադրություն ունեցող անձը (բացառությամբ բնակչության):».
7) Կանոնների 197-րդ կետի 1-ին ենթակետում «,եթե դիմում է արտադրող կայան միացնելու նպատակով» բառերը փոխարինել «՝ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու մտադրության դեպքում» բառերով․
8) Կանոնների 199-րդ կետում «Տեղակայանքի» բառը փոխարինել «տեղակայանքի» բառով.
9) Կանոնների 212-րդ կետի 1-ին ենթակետից հանել «կամ իրավունքների ձեռքբերումը» բառերը.
10) Կանոնների N3 հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«
2) |
Դիմող անձի տեսակը |
Արտադրող |
|
Բաշխող |
|
||
Որակավորված սպառող |
|
||
Որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու մտադրություն ունեցող անձ |
|
».
11) Կանոնների N4 հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրուրթյամբ.
«
2) |
Միացողի տեսակը |
Արտադրող |
|
|
Բաշխող |
|
|
Որակավորված սպառող |
|
||
Որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու մտադրություն ունեցող անձ |
|
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մայիսի 1-ից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
ք.Երևան
27 ապրիլի 2022թ.