600.0437.25.12․24

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 2024 թվականի №437-Ա

ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի №79Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի օգոստոսի 30-ի №56Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիայի պայմանները հաստատելու մասին» №79Ա որոշման 2-րդ կետով հաստատված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիայի պայմանների №1 հավելվածում (այսուհետ՝ №1 հավելված) կատարել հետևյալ լրացումները.

    1)
    №1 հավելվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությունում «բայց 6426-ի» և «80 տոկոսից ոչ ավելի չափով» բառերից հետո լրացնել «(ճշգրտված՝ սույն մեթոդիկայի 5.1-ին կետին համապատասխան հաշվարկված գործակցով)» բառերը.

    2)
    №1 հավելվածի 5-րդ կետում «բայց 6146-ի» և «85 տոկոսից ոչ ավելի չափով» բառերից հետո լրացնել «(ճշգրտված՝ սույն մեթոդիկայի 5.2-րդ կետին համապատասխան հաշվարկված գործակցով)» բառերը.

    3)
    №1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին և 5.2-րդ կետերով.

«5.1. Սույն մեթոդիկայի 4-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությունում նշված աշխատողների թվաքանակի, ինչպես նաև նորոգման և նյութական ծախսերի առավելագույն մեծությունները ճշգրտվում են հետևյալ բանաձևով որոշվող գործակցով.

 

KՍպ2025= ՍՔ2024                           *α+(1-α )      որտեղ՝ 

                 (ՍՔ 2016+ՆՄ2016*9)



1) K
Սպ2025-ը 2025 թվականի փետրվարի 1-ից սկսվող հաշվարկային տարվա համար էլեկտրական էներգիայի սպառողների թվաքանակի նախատեսվածի համեմատ ավել աճով կամ նվազմամբ պայմանավորված աշխատողների թվաքանակի, նորոգման և նյութական ծախսերի փոփոխությունը հաշվի առնող գործակիցն է,

2)
ՍՔ2024-ը 2024 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Բաշխման ցանցին փաստացի միացած սպառողների թվաքանակն է,

3)
ՍՔ2016-ը 2016 թվականի սկզբին Բաշխման ցանցին փաստացի միացած սպառողների թվաքանակն է,

4)
ՆՄ2016-ը 2016 թվականի ընթացքում Բաշխման ցանցին փաստացի նոր միացած սպառողների թվաքանակն է,

5)
α-ն աշխատողների թվաքանակի, նորոգման և նյութական ծախսերի՝ սպառողների թվաքանակից կախված փոփոխական մասը հաշվի առնող գործակիցն է, որը աշխատողների թվաքանակի դեպքում ընդունվում է 0.85, իսկ նորոգման և նյութական ծախսերի դեպքում՝ 1։

5.2. Սույն մեթոդիկայի 5-րդ կետում նշված աշխատողների թվաքանակի, ինչպես նաև նորոգման և նյութական ծախսերի առավելագույն մեծությունները ճշգրտվում են հետևյալ բանաձևով որոշվող գործակցով.

 

KՍպ2028=  ՍՔ2027                           *α+(1-α )      որտեղ՝ 

               (ՍՔ 2016+ՆՄ2016*12)


1) K
Սպ2028-ը 2028 թվականի փետրվարի 1-ից սկսվող հաշվարկային տարիների համար էլեկտրական էներգիայի սպառողների թվաքանակի նախատեսվածի համեմատ ավել աճով կամ նվազմամբ պայմանավորված աշխատողների թվաքանակի, նորոգման և նյութական ծախսերի փոփոխությունը հաշվի առնող գործակիցն է,

2)
ՍՔ2027-ը 2027 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Բաշխման ցանցին փաստացի միացած սպառողների թվաքանակն է։»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան կամ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, և բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը։

  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։

 

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
     
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
          
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                       Մ. ՄԵՍՐՈՊՅԱՆ

 

 

 ք. Երևան
 25 դեկտեմբերի 2024 թ.