Բովանդակություն
600.0292.18.08․23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 2023 թվականի №292-Ա
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի №79Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի օգոստոսի 30-ի №56Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիայի պայմանները հաստատելու մասին» №79Ա որոշման 2-րդ կետով հաստատված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիայի պայմանների №1 հավելվածի՝
- 7-րդ կետի՝
ա. 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» պարբերությամբ.
«գ. յուրաքանչյուր տարվա վերանայման ժամանակ փոփոխվում է հետևյալ բանաձևով որոշված մեծության չափով.
k
∆ՇՄՇ=(∑ (ՆՄՓj-ՄՎՓj ) -ՆՄԲ * k * (1- ՏԿՄԲ 100%)) * ՇՆՀ+ՄՆՀ
j=1 100% 100%
որտեղ՝
∆ՇՄՇ-ն նոր սպառողների կամ սպառողների վերակառուցվող սպառման համակարգերը էլեկտրական ցանցին միացմանն ուղղված ներդրումային ծախսի փոփոխությամբ պայմանավորված սույն կետում նշված հիմնական միջոցների մաշվածության (ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի) և թույլատրելի շահույթի գումարային տարեկան մեծության առավելագույն շեմի հաշվարկային տարվա ճշգրտման մեծությունն է (դրամ),
k-ն 2016 թվականից սկսած մինչև հաշվարկային տարվան նախորդող տարին ներառյալ ժամանակահատվածի տարիների թիվն է,
ՆՄՓj-ն j-րդ տարում նոր սպառողների կամ սպառողների վերակառուցվող սպառման համակարգերը էլեկտրական ցանցին միացմանն ուղղված փաստացի ներդրումային ծախսի Հանձնաժողովի կողմից ընդունված մեծությունն է (դրամ),
ՄՎՓ-ն j-րդ տարում նոր սպառողների կամ սպառողների վերակառուցվող սպառման համակարգերը էլեկտրական ցանցին միացման դիմաց դիմող անձանցից փաստացի գանձված միացման վճարների մեծությունն է (դրամ),
ՆՄԲ-ն նոր սպառողների կամ սպառողների վերակառուցվող սպառման համակարգերը էլեկտրական ցանցին միացմանն ուղղված ներդրումային ծախսի բազային մեծությունն է, որն ընդունվում է հավասար 3.5 միլիարդ դրամ,
ՏԿՄԲ-ն նոր սպառողների կամ սպառողների վերակառուցվող սպառման համակարգերը էլեկտրական ցանցին միացման վճարների բազիսային տեսակարար կշիռն է միացմանն ուղղված ներդրումային ծախսի բազային մեծության մեջ, որն ընդունվում է 2016 թվականի ցուցանիշին հավասար,
ՇՆՀ-ն հաշվարկային տարվա համար սույն մեթոդիկայի 13-րդ կետի համաձայն որոշված ակտիվների շահութաբերության նորման է մինչև հարկումը (տոկոս),
ՄՆՀ-ն հաշվարկային տարվա համար սույն մեթոդիկայի 8-րդ կետի համաձայն որոշված հիմնական միջոցների (ոչ նյութական ակտիվների) մաշվածության նորման է (տոկոս).»,
բ. 2-րդ ենթակետում «վերանայված 2025 և 2028 թվականներին» բառերը փոխարինել «վերանայված սույն կետի 1-ին ենթակետում նշված չափերով» բառերով.
- 15-րդ կետի բանաձևում « » բաղադրիչը փոխարինել « » բաղադրիչով, իսկ նախավերջին պարբերությունում «տոկոսադրույքն է, որն ընդունվում է հավասար 12 տոկոս» բառերը՝ «ամսական տոկոսադրույքն է, որն ընդունվում է հավասար 1 տոկոս» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
ք. Երևան
18 օգոստոսի 2023թ