Բովանդակություն
600.0490.15.11․17
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
15 նոյեմբերի 2017 թվականի №490Ա
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի №79Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի օգոստոսի 30-ի №56Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիայի պայմանները հաստատելու մասին» №79Ա որոշման 2-րդ կետով հաստատված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզավորված գործունեություն իրականացնելու №0092 լիցենզիայի պայմաններում (այսուհետ՝ Լիցենզիայի պայմաններ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
- Լիցենզիայի պայմանների 1-ին կետը լրացնել հետևյալ պարբերություններով.
«Ինքնավար արտադրող՝ սեփական կարիքների բավարարման համար էլեկտրական էներգիա արտադրող իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որի տեղակայանքների դրվածքային հզորությունը չի գերազանցում էլեկտրական էներգիայի իր սպառիչների տեղակայված ընդհանուր հզորությունը, բայց ոչ ավելի, քան 150 կՎտ-ը և միացված է Բաշխիչ ցանցին.
Տարեկան հաշվեկշիռ՝ էլեկտրական էներգիայի սպառման, արտահանման, ներկրման և արտադրության կանխատեսվող տարեկան ցուցանիշների համալիր, որը բնութագրվում է էլեկտրաէներգետիկական համակարգում Բաշխիչ ցանցեր առաքվող, արտադրող էլեկտրակայանների սեփական կարիքների համար և Հաղորդման ցանցերում կորուստների վրա ծախսվող էլեկտրական էներգիայի մեծությունների գումարի ու էլեկտրաէներգետիկական համակարգում արտադրված էլեկտրական էներգիայի մեծությունների գումարի հավասարությամբ՝ հաշվի առնելով այլ էներգահամակարգերի հետ էլեկտրական էներգիայի փոխհոսքերը, ներկրումը և արտահանումը:».
- Լիցենզիայի պայմանների №2 հավելվածի՝ սակագնային մարժայի հաշվարկման՝
ա. մեթոդիկայի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Լիցենզավորված անձի կողմից գնվող էլեկտրական էներգիայի արժեքը (ԳԷԱ) որոշվում է հետևյալ բանաձևով`
ԳԷԱ = ԱԱ1 + ԱԱ2 + ԻԱԱ + ՆԷԱ + ՀԱ + ՀՕԱ + ՇՕԱ,
որտեղ՝
ԱԱ1-ը երկդրույք սակագնային համակարգում աշխատող Արտադրողների կողմից շահագործման պատրաստականության վիճակում պահվող (պայմանագրային) հզորության և առաքվող էլեկտրական էներգիայի արժեքն է (դրամ),
ԱԱ2-ը միադրույք սակագնային համակարգում աշխատող Արտադրողների կողմից առաքվող էլեկտրական էներգիայի արժեքն է (դրամ),
ԻԱԱ-ն Ինքնավար արտադրողների և Լիցենզավորված անձի միջև իրականացվող էլեկտրական էներգիայի փոխհոսքերի շրջանակում Լիցենզավորված անձի կողմից Ինքնավար արտադրողներին տրամադրվող հատուցման արժեքն է (դրամ),
ՆԷԱ-ն ներքին շուկայի սպառողներին վաճառելու նպատակով Ներկրողներից գնվող և Լիցենզավորված անձի կողմից ներկրվող էլեկտրական էներգիայի արժեքն է (դրամ),
ՀԱ-ն Հաղորդողի կողմից Լիցենզավորված անձին էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման արժեքն է (դրամ),
ՀՕԱ-ն Համակարգի օպերատորի կողմից Լիցենզավորված անձին էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման արժեքն է (դրամ),
ՇՕԱ-ն էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող անձի կողմից Լիցենզավորված անձին էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայության մատուցման արժեքն է (դրամ):
Սույն կետում նշված ԱԱ1, ԱԱ2, ԻԱԱ, ՆԷԱ և ՀԱ մեծությունները որոշվում են Հանձնաժողովի կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնների պահանջներին համապատասխան Համակարգի օպերատորի կազմած և Հանձնաժողով ներկայացրած Տարեկան հաշվեկշռի հիման վրա:».
բ. մեթոդիկայի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. 2016 թվականից մինչև 2027 թվականը ներառյալ ժամանակահատվածում Սակագնային մարժայի վերանայումների ժամանակ՝
1) 2016 թվականից սկսած հնգամյա ժամանակահատվածի (այսուհետ՝ Հնգամյա ժամանակահատված)՝
ա. յուրաքանչյուր հաշվարկային տարվա Սակագնային մարժայի վերանայման ժամանակ շահագործման և պահպանման ծախսերի տարեկան մեծությունը կընդունվի 2015 թվականի օգոստոսի 1-ից գործող սակագների հաշվարկներում նախատեսված մեծությանը հավասար (26772.96 միլիոն դրամ, այդ թվում՝ նորոգման ծախսերը՝ 1592.51 միլիոն դրամ և նյութական ծախսերը՝ 2676.46 միլիոն դրամ)՝ միաժամանակ երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերերոդ հաշվարկային տարիների համար կատարելով նորոգման և նյութական ծախսերի ճշգրտում, որը հաշվի կառնի Հանձնաժողովի նիստին էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման վերաբերյալ որոշման նախագծի ներկայացման ամսվան նախորդող (եթե հնարավոր չէ, ապա դրան նախորդող) ամսվա սպառողական գների ինդեքսը՝ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ՝ հրապարակված Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից.
բ. համար իրականացվող Ներդրումների ծավալը չպետք է գերազանցի աճողական 100 միլիարդ դրամը և յուրաքանչյուր տարվա համար՝ 25 միլիարդ դրամը.
գ. վերջին երեք տարիների՝ 2018 թվականից մինչև 2020 թվականը ներառյալ ժամանակահատվածի համար, ի լրումն սույն ենթակետի «բ» պարբերությամբ նախատեսված Ներդրումների, Լիցենզավորված անձի կողմից իրականացնվող լրացուցիչ Ներդրումների ծավալը չպետք է գերազանցի աճողական 47 միլիարդ դրամը, որի վերադարձը Լիցենզավորված անձին՝ դրանց նկատմամբ հաշվարկվող մաշվածությունը (ամորտիզացիան) և շահույթը Սակագնային մարժայի հաշվարկներում ներառելու միջոցով, կիրականացվի 2021 թվականից սկսած.
2) 2021 թվականից սկսած քառամյա ժամանակահատվածի (այսուհետ՝ Քառամյա ժամանակահատված)՝
ա. առաջին հաշվարկային տարվա Սակագնային մարժայի վերանայման ժամանակ շահագործման և պահպանման ծախսերը կորոշվեն համաձայն սույն մեթոդիկայի 3-րդ կետի, ընդ որում, աշխատանքի վճարման ծախսերը որոշելիս աշխատողների թվաքանակը Սակագնային մարժայի հաշվարկում կներառվի փաստացի թվաքանակով, բայց 6706-ից ոչ ավելի, իսկ նորոգման և նյութական ծախսերը՝ Հնգամյա ժամանակահատվածի հինգերորդ հաշվարկային տարվա Սակագնային մարժայի հաշվարկներում ընդունված ծախսերի՝ սույն կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ նշված սպառողական գների ինդեքսով ճշգրտված մեծության 70 տոկոսից ոչ ավելի չափով.
բ. երկրորդ, երրորդ և չորրորդ հաշվարկային տարիների Սակագնային մարժայի վերանայումների ժամանակ շահագործման և պահպանման ծախսերի մեծությունը կընդունվի սույն ենթակետի «ա» պարբերության համաձայն որոշված մեծության չափով՝ կատարելով նորոգման և նյութական ծախսերի ճշգրտում, որը հաշվի կառնի Հանձնաժողովի նիստին էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման վերաբերյալ որոշման նախագծի ներկայացման ամսվան նախորդող (եթե հնարավոր չէ, ապա դրան նախորդող) ամսվա սպառողական գների ինդեքսը՝ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ՝ հրապարակված Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից.
գ. համար իրականացվող Ներդրումների ծավալը չպետք է գերազանցի աճողական 118 միլիարդ դրամը.
3) 2025 թվականից սկսած եռամյա ժամանակահատվածի (այսուհետ՝ Եռամյա ժամանակահատված)՝
ա. առաջին հաշվարկային տարվա Սակագնային մարժայի վերանայման ժամանակ շահագործման և պահպանման ծախսերը կորոշվեն՝ համաձայն սույն մեթոդիկայի 3-րդ կետի, ընդ որում, աշխատանքի վճարման ծախսերը որոշելիս աշխատողների թվաքանակը Սակագնային մարժայի հաշվարկում կներառվի փաստացի թվաքանակով, բայց 6426-ից ոչ ավելի, իսկ նորոգման և նյութական ծախսերը՝ Քառամյա ժամանակահատվածի չորրորդ հաշվարկային տարվա Սակագնային մարժայի հաշվարկներում ընդունված ծախսերի՝ սույն կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ նշված սպառողական գների ինդեքսով ճշգրտված մեծության 80 տոկոսից ոչ ավելի չափով և մնացած ծախսերը՝ Քառամյա ժամանակահատվածի չորրորդ հաշվարկային տարվա Սակագնային մարժայի հաշվարկներում ընդունված մեծության 90 տոկոսից ոչ ավելի չափով.
բ. երկրորդ և երրորդ հաշվարկային տարիների Սակագնային մարժայի վերանայումների ժամանակ շահագործման և պահպանման ծախսերի մեծությունը կընդունվի սույն ենթակետի «ա» պարբերության համաձայն որոշված մեծության չափով՝ կատարելով նորոգման և նյութական ծախսերի ճշգրտում, որը հաշվի կառնի Հանձնաժողովի նիստին էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման վերաբերյալ որոշման նախագծի ներկայացման ամսվան նախորդող (եթե հնարավոր չէ, ապա դրան նախորդող) ամսվա սպառողական գների ինդեքսը՝ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ՝ հրապարակված Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից.
գ. համար իրականացվող Ներդրումների ծավալը չպետք է գերազանցի աճողական 85 միլիարդ դրամը.
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրության փոփոխության արդյունքում Լիցենզավորված անձի համար շահագործման և պահպանման ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն առաջանալու դեպքում, եթե այդ փոփոխությունը կգերազանցի որևէ տարում 100 մլն դրամը կամ երկու և ավելի տարիների համար աճողական 200 մլն դրամը (առանց հաշվի առնելու նախկինում փոխհատուցված տարեկան մեծությունը), այն կավելացվի շահագործման և պահպանման ծախսերին կամ կնվազեցվի այդ ծախսերից։».
գ. Մեթոդիկան լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1, 4.2 և 4.3 կետերով.
«4.1 Եռամյա ժամանակահատվածի ավարտից հետո Սակագնային մարժայի վերանայումների ժամանակ շահագործման և պահպանման ծախսերը կորոշվեն համաձայն սույն մեթոդիկայի 3-րդ կետի, ընդ որում, աշխատանքի վճարման ծախսերը որոշելիս աշխատողների թվաքանակը Սակագնային մարժայի հաշվարկում կներառվի փաստացի թվաքանակով, բայց 6146-ից ոչ ավելի, իսկ նորոգման և նյութական ծախսերը՝ Եռամյա ժամանակահատվածի երրորդ հաշվարկային տարվա Սակագնային մարժայի հաշվարկներում ընդունված ծախսերի՝ սույն մեթոդիկայի 4-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությամբ նշված սպառողական գների ինդեքսով ճշգրտված մեծության 85 տոկոսից ոչ ավելի չափով և մնացած ծախսերը՝ Եռամյա ժամանակահատվածի երրորդ հաշվարկային տարվա Սակագնային մարժայի հաշվարկներում ընդունված մեծության 90 տոկոսից ոչ ավելի չափով:
4.2. Սույն մեթոդիկայի 4-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերի «գ» պարբերություններում նշված՝ 2018 թվականից մինչև 2027 թվականը ներառյալ ժամանակահատվածի Ներդրումների ծավալները տարիների միջև կարող են տեղափոխվել՝ պահպանելով Ներդրումների գումարային մեծությունը:
4.3. 2021 թվականից սկսած` սույն մեթոդիկայի 5-րդ, 8-12-րդ կետերի համաձայն հաշվարկվող և յուրաքանչյուր հաշվարկային տարվա Սակագնային մարժայի հաշվարկում ներառվող հիմնական միջոցների մաշվածության (ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի) և թույլատրելի շահույթի գումարային տարեկան մեծությունը չպետք է գերազանցի 82 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամով արտահայտված մեծությունը։ Միևնույն ժամանակ՝
1) սույն կետում նշված 82 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամով արտահայտված շեմը Սակագնային մարժայի՝
ա. 2025 թվականի վերանայման ժամանակ ավելացվում է 2024 և 2025 թվականների Սակագնային մարժաների վերանայումների ժամանակ հաշվարկներում ներառվող աշխատողների թվաքանակների տարբերության և 2025 թվականի Սակագնային մարժայի հաշվարկներում ներառվող միջին տարեկան աշխատավարձի արտադրյալի, 2024 և 2025 թվականների Սակագնային մարժաների վերանայումների ժամանակ հաշվարկներում ներառվող նորոգման և նյութական ծախսերի (սպառողական գների ինդեքսով ճշգրտված) և մնացած ծախսերի տարբերությունների հանրագումարի չափով.
բ. 2028 թվականի վերանայման ժամանակ ավելացվում է 2027 և 2028 թվականների Սակագնային մարժաների վերանայումների ժամանակ հաշվարկներում ներառվող աշխատողների թվաքանակների տարբերության և 2028 թվականի Սակագնային մարժայի հաշվարկներում ներառվող միջին տարեկան աշխատավարձի արտադրյալի, 2027 և 2028 թվականների Սակագնային մարժաների վերանայումների ժամանակ հաշվարկներում ներառվող նորոգման և նյութական ծախսերի (սպառողական գների ինդեքսով ճշգրտված) և մնացած ծախսերի տարբերությունների հանրագումարի չափով.
2) որևէ հաշվարկային տարում Սակագնային մարժայի հաշվարկում ներառվող հիմնական միջոցների մաշվածության (ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի) և թույլատրելի շահույթի գումարային տարեկան մեծությունը սույն կետում նշված 82 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամով արտահայտված շեմը (վերանայված՝ 2025 և 2028 թվականներին) գերազանցելու դեպքում Հանձնաժողովի կողմից ընդունված ներդրումների ծավալը նվազեցվում է համապատասխան չափով, որն այնուհետև հաշվի է առնվում Սակագնային մարժայի հաջորդ տարիների վերանայումների ժամանակ՝ պահպանելով սույն կետում ամրագրված պայմանները։».
դ. մեթոդիկայի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. ՄՓ1 մեծությունը որոշվում է Սակագնային մարժայի վերանայմանը նախորդող տարվա ապրիլի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց վերաբերյալ առկա են փաստացի տվյալներ, հետևյալ բանաձևով`
որտեղ՝
ՀՓ1-ը Լիցենզավորված անձի կողմից էլեկտրական էներգիայի վաճառքից և էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցումից ձևավորված փաստացի հասույթն է (դրամ),
ԷկՎտժ1-ը Արտադրողներից, Ներկրողներից փաստացի գնված, Լիցենզավորված անձի կողմից փաստացի ներկրված էլեկտրական էներգիայի և Ինքնավար արտադրողների ու Լիցենզավորված անձի միջև իրականացվող էլեկտրական էներգիայի փոխհոսքերի շրջանակում Լիցենզավորված անձի կողմից Ինքնավար արտադրողներին փաստացի տրամադրված հատուցման արժեքն է (դրամ),
ԲԷՑ1-ը էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման արժեքն է (դրամ),
ԿԲՑՓ1-ը Բաշխիչ ցանց մուտք գործած էլեկտրական էներգիայի նկատմամբ փաստացի ձևավորված կորուստի մեծությունն է (%),
ԿԲՑՀ-ն հաշվարկային տարվան նախորդող հաշվարկային տարվա համար Բաշխիչ ցանց մուտք գործող էլեկտրական էներգիայի նկատմամբ Սակագնային մարժայի հաշվարկում ընդունված կորուստի մեծությունն է (%),
ԷՀզ1-ը Արտադրողներից փաստացի գնված էլեկտրական հզորության արժեքն է (դրամ),
ԾՓ1-ը էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի և էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայությունների մատուցման, ինչպես նաև հարևան երկրների հետ էլեկտրական էներգիայի փոխհոսքեր իրականացնող անձի ծախսերի փոխհատուցման փաստացի արժեքն է (դրամ),
∆Շ1-ը օրենքով սահմանված դեպքում Սևանա լճից բաց թողնվող ջրի՝ տարեկան 170 միլիոն խորանարդ մետրը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի ձեռքբերման արդյունքում Լիցենզավորված անձի մոտ առաջացող և վճարման ենթակա լրացուցիչ շահույթն է (դրամ), որի հաշվարկման և վճարման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։».
ե. մեթոդիկայի 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«22. Սակագնային մարժայի հաշվարկում ներառվող Բաշխիչ ցանցում էլեկտրական էներգիայի թույլատրելի կորուստների մեծությունը՝
1) Հնգամյա ժամանակահատվածի համար կընդունվի 11.03 տոկոս.
2) 2021 թվականին Սակագնային մարժայի վերանայման ժամանակ կորոշվի՝ համաձայն սույն մեթոդիկայի 20-րդ կետի, և Քառամյա ժամանակահատվածի համար կմնա անփոփոխ, որը սակայն չպետք է գերազանցի 7,5 տոկոսը.
3) 2025 թվականին Սակագնային մարժայի վերանայման ժամանակ կորոշվի՝ համաձայն սույն մեթոդիկայի 20-րդ կետի, և Եռամյա ժամանակահատվածի համար կմնա անփոփոխ, որը սակայն չպետք է գերազանցի 7 տոկոսը.
4) 2028 թվականին Սակագնային մարժայի վերանայման ժամանակ և հետագա տարիներին կորոշվի՝ համաձայն սույն մեթոդիկայի 20-րդ կետի, որը սակայն չպետք է գերազանցի 6,4 տոկոսը։
զ. մեթոդիկայի 23-րդ կետի 6-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՆԻ-ն Լիցենզավորված անձի կողմից ներքին շուկայի սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի քանակն է (կՎտժ), որը որոշվում է Հանձնաժողովի կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնների պահանջներին համապատասխան,»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
15 նոյեմբերի 2017թ.