600.0022.04.0226

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 փետրվարի 2026 թվականի №22-Ա

ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի №50Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը, 30-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 33-րդ և 34-րդ հոդվածները, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374Ն որոշմամբ հաստատված՝ էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը և հաշվի առնելով «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության 2025 թվականի դեկտեմբերի 1-ի №2/9-096/ԻԾ գրությունը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003 թվականի սեպտեմբերի 1-ի «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերությանը էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին» №50Ա որոշման 2-րդ կետով հաստատված «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության №0108 լիցենզիայի պայմանների №1 հավելվածում Երևան ՀԷԿ-1 հիդրոէլեկտրակայանի ագրեգատների (սարքավորումների) ցանկը շարադրել նոր խմբագրությամբ․

«ՑԱՆԿ

Երևան ՀԷԿ-1 հիդրոէլեկտրակայանի ագրեգատների (սարքավորումների)

 

Հիմնական

ագրեգատի (սարքավորման) անվանումը և կայանային համարը

 

Ագրեգատի

արքավորման)
մակնիշը

Ագրեգատի

արքավորման)

դրվածքային հզորությունը

(կՎտ)

Շահագործման հանձնելու տարեթիվը

 

Տուրբին N1

 

 

 

 

 

 

 

 

Գեներատոր N1

 

«Flovel energy private limited» (ուղղահայաց տուրբին Ֆրենսիս՝ ռեակտիվ շառավղաառանցքային)

Գործարանային համարը՝ 1415-08-01

 

ВГС 440/120-20

Уралэлектроаппарат

 

25022

 

 

 

 

 

 

 

 

22500

 

 

2017

 

 

 

 

 

 

 

 

2016

 

Տուրբին N2

 

 

 

 

 

 

 

 

Գեներատոր N2

 

«Flovel energy private limited» (ուղղահայաց տուրբին Ֆրենսիս՝ ռեակտիվ շառավղաառանցքային)

Գործարանային համարը՝ 1415-08-02

 

ВГС 440/120-20

Уралэлектроаппарат

 

 

25022

 

 

 

 

 

 

 

 

22500

 

 

2017

 

 

 

 

 

 

 

 

2015

»։

  1. «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերությանը՝ ընդունել ի գիտություն, որ պարտավոր է «Էներգետիկայի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի «ա1» և «ա2» կետերի համաձայն՝ արտադրության լիցենզիա ստանալու համար Հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի (այդ թվում՝ դրանցով ամրագրված իրավունքների) փոփոխության դեպքում նախապես, իսկ այդ մասին իրեն հայտնի չլինելու դեպքում տեղեկանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում, ինչպես նաև արտադրության լիցենզիա ստանալու, այդ թվում՝ արտադրության (վերակառուցման) ժամանակահատված ամրագրելու համար անհրաժեշտ իրավունքն օրենսդրությամբ սահմանված կարգով դադարելու դեպքում (այդ թվում՝ իրավունքը հավաստող փաստաթղթի գործողության ժամկետը չերկարաձգվելու դեպքում) այդ մասին տեղեկանալուց հետո 15-օրյա ժամկետում տեղեկացնել Հանձնաժողովին՝ ներկայացնելով փոփոխության հիմնավորումները և փոփոխված փաստաթղթերը։

  2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, և դրա բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը:

  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընկերությանը իրազեկելուն հաջորդող օրվանից։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
    
 ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
            
 ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                      Մ. ՄԵՍՐՈՊՅԱՆ

 

 

ք. Երևան
4 փետրվարի 2026թ.