600.0304.03.0925

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 սեպտեմբերի 2025 թվականի №304-Ա

ք. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի №588Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը, 30-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 33-րդ և 34-րդ հոդվածները, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքը, «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374Ն որոշմամբ հաստատված՝ էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը և հաշվի առնելով «ԱՊԱՀՈՎ ՏԱՆԻՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2025 թվականի օգոստոսի 7-ի գրությունը՝ Հանձնաժողովը որոշում է.

  1. Տասնհինգ տարի ժամկետով երկարաձգել Հանձնաժողովի 2010 թվականի նոյեմբերի 3-ի ««ԱՊԱՀՈՎ ՏԱՆԻՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Վահագնի» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին» №588Ա որոշմամբ «ԱՊԱՀՈՎ ՏԱՆԻՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված «Վահագնի» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության №0378 լիցենզիայի գործողության ժամկետը,

    1) 
    որոշման 1-ին կետում «15 տարի» և 2-րդ կետով հաստատված հավելվածի 3-րդ կետում «մինչև 2025 թվականի նոյեմբերի 3-ին» թվերը և բառերը փոխարինել «մինչև 2040 թվականի նոյեմբերի 3-ը» թվերով և բառերով,

    2) 
    որոշման մեջ «Վանաձոր և Վահագնաձոր համայքների վարչական տարածքներում» բառերը փոխարինել «Փամբակ համայնքի Վահագնաձոր գյուղի և Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի վարչական տարածքներում» բառերով:

  2. «ԱՊԱՀՈՎ ՏԱՆԻՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ընդունել ի գիտություն, որ՝

    1) 
    «Վահագնի» փոքր հիդրոէլեկտրակայանում արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիայի գնման երաշխիքի՝ «Էներգետիկայի մասին» օրենքով սահմանված 15 տարվա ժամկետն ավարտվում է 2025 թվականի նոյեմբերի 3-ին,

    2) 
    պարտավոր է «Էներգետիկայի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի «ա1» և «ա2» կետերի համաձայն՝ արտադրության լիցենզիա ստանալու համար Հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի (այդ թվում՝ դրանցով ամրագրված իրավունքների) փոփոխության դեպքում նախապես, իսկ այդ մասին իրեն հայտնի չլինելու դեպքում տեղեկանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում, ինչպես նաև արտադրության լիցենզիա ստանալու, այդ թվում՝ արտադրության (վերակառուցման) ժամանակահատված ամրագրելու համար անհրաժեշտ իրավունքն օրենսդրությամբ սահմանված կարգով դադարելու դեպքում (այդ թվում՝ իրավունքը հավաստող փաստաթղթի գործողության ժամկետը չերկարաձգվելու դեպքում) այդ մասին տեղեկանալուց հետո 15-օրյա ժամկետում տեղեկացնել Հանձնաժողովին՝ ներկայացնելով փոփոխության հիմնավորումները և փոփոխված փաստաթղթերը։

  3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, և դրա բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը։

  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի նոյեմբերի 3-ից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
    
  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
           
 ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ
     
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝                          Ս. ԱՂԻՆՅԱՆ

 

 ք. Երևան
 3 սեպտեմբերի 2025թ.