Բովանդակություն
600.0020.06.02.19

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
6 փետրվարի 2019 թվականի № 20Ա
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի №588Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 33-րդ և 34-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374Ն որոշմամբ հաստատված՝ էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը և հաշվի առնելով «ԱՊԱՀՈՎ ՏԱՆԻՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2019 թվականի հունվարի 8-ի գրությունը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող hանձնաժողովի 2010 թվականի նոյեմբերի 3-ի «ԱՊԱՀՈՎ ՏԱՆԻՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Վահագնի» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին» №588Ա որոշման 2-րդ կետով հաստատված հավելվածի՝
1) 6-րդ կետում «1000» թիվը փոխարինել «1200» թվով.
2) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Կայանի փաստացի տեղակայված (դրվածքային) հզորությունը 1260 կՎտ է, իսկ էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունն իրականացվում է բացառապես հետևյալ ագրեգատներով (սարքավորումներով).
1) Հիդրոտուրբին №1՝ ՇՇ-300-Հ4-50/ՀՀՏՊ, 700 կՎտ, 2018թ.,
2) Գեներատոր №1՝ СГ2-630-12 КУХЛ4, 630 կՎտ, 2014թ.,
3) Հիդրոտուրբին №2՝ ՇՇ-300-Հ4-50/ՀՀՏՊ, 700 կՎտ, 2018թ.,
4) Գեներատոր №2՝ СГ2-630-12 КУХЛ4, 630 կՎտ, 2014թ.։»։ - Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱՊԱՀՈՎ ՏԱՆԻՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ՝ Մ․ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ք.Երևան
06 փետրվարի 2019թ.

