Բովանդակություն
600.0554.12.12.18

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
12 դեկտեմբերի 2018 թվականի № 554Ա
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի №588Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ կետը, «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-100Ն օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 33-րդ և 34-րդ հոդվածները, ինչպես նաև հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) նախաձեռնությամբ կատարվող փոփոխությունն անհրաժեշտ է «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պատշաճ կատարումն ապահովելու համար՝ Հանձնաժողովը որոշում է.
- Հանձնաժողովի 2010 թվականի նոյեմբերի 3-ի «ԱՊԱՀՈՎ ՏԱՆԻՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Վահագնի» փոքր հիդրոէլեկտրա- կայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին» №588Ա որոշման 2-րդ կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ՝ Մ. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ք. Երևան
12 դեկտեմբերի 2018թ.

