600.0238.27.0612

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հունիսի 2012 թվականի №238Ա

ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-ի N588Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի   30-րդ հոդվածի 1-ին կետը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հուլիսի 23-ի N50Ն որոշումը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 4-ի №207Ն որոշումն ու «Ապահով տանիք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2012 թվականի մայիսի 10-ի N01/05 գրությունը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի նոյեմբերի 3-ի «Ապահով տանիք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Վահագնի» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին» N588Ա որոշման մեջ (այսուհետ` Որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման 1-ին կետում «Վահագնաձոր համայնքի վարչական տարածքում` «Նովոսելցովո-Վանաձոր» ջրատարի վրա կառուցված» բառերը փոխարինել «Վանաձոր և Վահագնաձոր համայնքների վարչական տարածքներում` Փամբակ գետի Տանձուտ վտակի վրա կառուցված (բնական ջրահոսք)» բառերով.

2)  Որոշման 2-րդ կետով հաստատված «Վահագնի» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի արտադրության N0378 լիցենզիայի պայմաններում «ՀՀ Լոռու մարզի Վահագնաձոր համայնքի վարչական տարածքում` «Նովոսելցովո-Վանաձոր» ջրատարի վրա կառուցված «Վահագնի» ՓՀԷԿ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր և Վահագնաձոր համայնքների վարչական տարածքներում` Փամբակ գետի Տանձուտ վտակի վրա կառուցված «Վահագնի» փոքր հիդրոէլեկտրակայան (բնական ջրահոսք)» բառերով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հուլիսի 27-ից։

 

     

   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
         ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
                ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                                  Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

             

 

       ք. Երևան
  27 հունիսի 2012թ.