Բովանդակություն
600.0362.30.10․25

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հոկտեմբերի 2025 թվականի №362-Ն
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 17-ի N161-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N522-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ՝ ԷՀՑ կանոններ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) ԷՀՑ կանոնների 2-րդ կետի 53.1-ին ենթակետի «դ» պարբերությունում «բացառությամբ» բառից հետո լրացնել «ԿԷԱ կայանի, ՀԷԱ կայանի և ՀԾՄ-ի, ինչպես նաև» բառերը.
2) ԷՀՑ կանոնների 201-րդ կետում «սույն գլխի» բառերը փոխարինել «ԷՀՑ կանոնների 199-րդ կետի» բառերով.
3) ԷՀՑ կանոնների 202-րդ կետում «201-րդ կետի» բառերը փոխարինել «201-րդ և 208-րդ կետերի» բառերով.
4) ԷՀՑ կանոնների 207-րդ կետում «տարբերակը» բառից հետո լրացնել «, իսկ էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիությունը և անվտանգությունը վտանգվելու դեպքում՝ համապատասխան հիմնավորումներով բացասական դիրքորոշումը» բառերը.
5) ԷՀՑ կանոնների 208-րդ կետում «ընթացքում» բառից հետո լրացնել «, կամ մերժում է Միացման տեղեկանքի տրամադրումը, եթե ԷՀՑ կանոնների 207-րդ կետի համաձայն Համակարգի օպերատորը ներկայացրել է բացասական դիրքորոշում» բառերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Մ. ՄԵՍՐՈՊՅԱՆ
ք. Երևան
30 հոկտեմբերի 2025թ.
Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխություններ և ինկորպորացիաներ
Մայր փաստաթուղթ:
Մայր փաստաթղթին փոփոխող փաստաթղթերը
Համապատասխան ինկորպորացիան

