Բովանդակություն
600.0201.29.07․26

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հուլիսի 2026 թվականի №201-Ն
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 17-ի №161-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» №522-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ ԷՀՑ կանոններ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) ԷՀՑ կանոնների 99-րդ կետի 7-րդ ենթակետում, 151.1-ին կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունում, 28.2-րդ գլխի վերնագրում, 183.11-րդ և 183.16-րդ կետերում «ՎԷԱ» բառից առաջ լրացնել «1 ՄՎտ-ից ավելի դրվածքային հզորությամբ» բառերը,
2) ԷՀՑ կանոնների 145-րդ կետում «: Սույն կետում նշված ցուցանիշը կարող է պակաս լինել Համակարգի օպերատորի Կարգավարման կարգադրություններով պայմանավորված սահմանափակումների դեպքում» բառերը փոխարինել «, որը չի ներառում ԷՀՑ կանոնների համաձայն Համակարգի օպերատորի Կարգավարման կարգադրություններով պայմանավորված սահմանափակումները» բառերով,
3) ԷՀՑ կանոնների 183.14-րդ կետում «էներգիայի» բառից հետո լրացնել «քանակը,» բառը, «Կարգավարման կարգադրության սզբից» բառերը փոխարինել «մեկ անգամ տվյալ օրվա Կարգավարման կարգադրության սկզբից» բառերով, «ՎԷԱ» բառից առաջ լրացնել «1 ՄՎտ-ից ավելի դրվածքային հզորությամբ» բառերը, իսկ «Շուկայի օպերատորը» բառերից հետո լրացնել «՝ ՇԿԾ-ի միջոցով» բառերը,
4) ԷՀՑ կանոնների 183.15-րդ կետում «ՎԷԱ» բառից առաջ լրացնել «1 ՄՎտ-ից ավելի դրվածքային հզորությամբ» բառերը, իսկ «շեղումը» բառը փոխարինել «գերազանցումը» բառով,
5) ԷՀՑ կանոնների 235-րդ կետում «համակարգի» բառից հետո լրացնել «(այսուհետ՝ ԲԷԱՀ)» բառերը,
6) ԷՀՑ կանոնների 260-րդ կետում «Բաշխողի էլեկտրական էներգիայի հաշվառման ավտոմատացված համակարգի» բառերը փոխարինել «ԲԷԱՀ-ի» բառով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի օգոստոսի 1-ից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Մ. ՄԵՍՐՈՊՅԱՆ
ք. Երևան
29 հուլիսի 2026թ.
Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխություններ և ինկորպորացիաներ
Մայր փաստաթուղթ:
Մայր փաստաթղթին փոփոխող փաստաթղթերը
Համապատասխան ինկորպորացիան

