600.0062.30.03.16

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

30 մարտի 2016 թվականի № 62Ա
ք. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի №293Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողների սպասարկման որակի վերաբերյալ տեղեկատվության ներկայացման կարգը հաստատելու մասին» №293Ա որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողների սպասարկման որակի վերաբերյալ տեղեկատվության ներկայացման կարգում (այսուհետև` Կարգ), կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
    1)Կարգի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
    «2. Սույն կարգի №№1-5 հավելվածներով նախատեսված տեղեկատվությունը ներկայացվում է յուրաքանչյուր եռամսյակի համար՝ մինչև եռամսյակին հաջորդող ամսվա ավարտը, իսկ №№6-7 հավելվածներով նախատեսված տեղեկատվությունը՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝ մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող եռամսյակի ավարտը:».
    2)Կարգի 4-րդ կետում «սույն կարգի №№1-4 հավելվածներով հաստատված ձևերով» բառերը փոխարինել «սույն կարգի №№1-7 հավելվածներով հաստատված ձևերով» բառերով:
    3)Կարգը լրացնել «Տեղեկատվություն բաժանորդների միջին քանակի վերաբերյալ (ըստ մարզերի)»՝ №5, «Տեղեկատվություն սպառողների էլեկտրամատակարարման ընդհատումների քանակի և տևողության նվազեցմանն ուղղված առնվազն տասն առաջնահերթ աշխատանքների վերաբերյալ»՝ №6, «Տեղեկատվություն մատակարարվող էլեկտրաէներգիայի լարման շեղումների քանակների և տևողության նվազեցմանն ուղղված առնվազն տասն առաջնահերթ աշխատանքների վերաբերյալ» №7 հավելվածներով՝ համաձայն №№1-3 հավելվածների:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հուլիսի 1-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
    ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
          ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

         ք.Երևան
    30 մարտի 2016թ.