600.0061.30.09.02

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

30 սեպտեմբերի 2002 թվականի №61Ն

ք. Երևան

 

 

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի № 6
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը  որոշում է.

  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի փետրվարի 13-ի «Ենթասպառողների էլեկտրամատակարարման ապահովման համար սպառողի մատուցած ծառայության վճարների հաշվարկի մեթոդիկայի մասին» № 6 որոշմամբ հաստատված «Ենթասպառողների էլեկտրամատակարարման ապահովման համար սպառողի մատուցած ծառայության վճարների հաշվարկի մեթոդիկայի» 3-րդ կետը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
   էներգետիկայի կարգավորող
    հանձնաժողովի նախագահ՝                                         Վ․ Մովսեսյան

     

 

         ք. Երևան
30 սեպտեմբերի 2002թ.