Բովանդակություն
600․0041․14․04․04
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
14 ապրիլի 2004 թվականի №41Ն
քաղ. Երևան
ԱՅԼ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ (ԵՆԹԱՍՊԱՌՈՂՆԵՐԻ) ԿԱՄ ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ԱՅԼ ՑԱՆՑԵՐԻ ՍՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՍՊԱՌՈՂԻ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածը‚ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայություն-ները կարգավորող հանձնաժողովը որոշում է․
- Հաստատել «Այլ սպառողների (ենթասպառողների) կամ մատակարարի այլ ցանցերի սնման համար սպառողի մատուցած ծառայության վճարների չափի հաշվարկման մեթոդիկան» (հավելված)։
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի փետրվարի 13-ի «Ենթասպառողների էլեկտրամատակարարման ապահովման համար սպառողի մատուցած ծառայության վճարների հաշվարկի մեթոդիկայի մասին» №6 որոշումը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
14 ապրիլի 2004թ.
Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխություններ և ինկորպորացիաներ
Մայր փաստաթուղթ:
Մայր փաստաթղթին փոփոխող փաստաթղթերը
Համապատասխան ինկորպորացիան