ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

22 օգոստոսի 1997թ. 10
 ք. Երևան

 

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի
1997թ. օգոստոսի 1-ի թիվ 6 որոշման մեջ փոփոխություն և
լրացումներ կատարելու մասին

 

1․ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1997թ. օգոստոսի 1-ի թիվ 6 որոշման առաջին կետի թ) ենթակետի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բնակչության յուրաքանչյուր բաժանորդի ամսական 250 կՎտժ-ից ավելի սպառած և 6(10) ու 0.4 կՎ լարման այլ սպառողների յուրաքանչյուր կՎտժ էլեկտրաէներգիայի համար 25 դրամ/կՎտժ սակագին, ներառյալ ԱԱՀ», ավելացնելով հետևյալ պարբերությունները.
«Ուղիղ բջիջներով սնվող սպառողներից և բնակչությունից բացի բոլոր սպառողներին, անկախ լարումից, դասել այլ սպառողների խմբին»,
«Ընդունել, որ բարձր լարման այլ սպառողներին սնող էլեկտրահաղորդման գծերի և տրանսֆորմատորների էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական կորուստները հաշվի են առնված այլ սպառողներին էլեկտրաէներգիայի վաճառքի սակագնում»։

 

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
                   նախագահ                                             Վ. Մովսեսյան