600.0151.05.05.21

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

5 մայիսի 2021 թվականի № 151Ա
ք. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի №240Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը և 30-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 33-րդ և 34-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374Ն որոշմամբ հաստատված՝ էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը, և հաշվի առնելով «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 2021 թվականի ապրիլի 16-ի №ԱԲ/161-2021 գրությունը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Մեկ տարով երկարաձգել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի մայիսի 27-ի «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը Իրանի Իսլամական Հանրապետությունից բնական գազ ներկրելու լիցենզիա տրամադրելու մասին» №240Ա որոշմամբ «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված բնական գազի ներկրման №0318 լիցենզիայի գործողության ժամկետը` որոշման մեջ «մինչև 2021 թվականի մայիսի 27-ը» բառերը փոխարինելով «մինչև 2022 թվականի մայիսի 27-ը» բառերով:
  2. «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը՝ ընդունել ի գիտություն, որ իրավասու է սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում այն բողոքարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի մայիսի 27-ից։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
     ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
          ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                                                    Գ ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

      ք.Երևան
05 մայիսի 2021թ.