600.0119.18.05.16

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

 18 մայիսի 2016 թվականի № 119Ա
ք. Երևան

 

«ԵՐԵՎԱՆԻ ՋԵՐՄԱԷԼԵԿՏՐԱԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ №0318 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

  Հաշվի առնելով, որ՝

 ա) 2016 թվականի ապրիլի 19-ի №220 գրությամբ «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) դիմել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ խնդրելով երկարաձգել Հանձնաժողովի 2009 թվականի մայիսի 27-ի «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը Իրանի Իսլամական Հանրապետությունից բնական գազ ներկրելու լիցենզիա տրամադրելու մասին» №240Ա որոշմամբ Ընկերությանը տրամադրված Իրանի Իսլամական Հանրապետությունից բնական գազի ներկրման №0318 լիցենզիայի (այսուհետ՝ №0318 լիցենզիա) գործողության ժամկետը մինչև 2018 թվականի մայիսի 27-ը,

բ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-մասի երկրորդ պարբերության համաձայն՝ Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվում է նախկինում տրված լիցենզիայի գործողության ժամկետի չափով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ,

գ) Հանձնաժողովի 2015 թվականի մայիսի 27-ի №139Ա որոշմամբ №0318 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվել էր մեկ տարով, և

 հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23‑րդ, 32-րդ հոդվածները, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-մասը, Հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 2-ի №339Ն որոշմամբ հաստատված էլեկտրական էներգիայի (հզորության) և բնական գազի ներկրման ու արտահանման գործունեության լիցենզավորման կարգը՝ Հանձնաժողովը որոշում է.

  1. Երկարաձգել №0318 լիցենզիայի գործողության ժամկետը մինչև 2017 թվականի մայիսի 27-ը: 
  2. Ընկերությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում Հանձնաժողով ներկայացնել մեկ միլիոն դրամ գումարի նոր երաշխիք` մինչև 2017 թվականի հունիսի 27-ը գործողության ժամկետով:
  3. Ընկերությանը՝ ընդունել ի գիտություն, որ իրավասու է սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում այն բողոքարկել Հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի մայիսի 27-ից։

 

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
       ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
            ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                                                        Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ

 

          

     ք. Երևան
18 մայիսի 2016թ.