600.0266.11.0712

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հուլիսի 2012 թվականի №266Ա

ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N240Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետը, 25-րդ, 30-րդ հոդվածները և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները  կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի մայիսի 27-ի «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը Իրանի Իսլամական Հանրապետությունից բնական գազ ներկրելու լիցենզիա տրամադրելու մասին» N240Ա որոշման 2-րդ կետով հաստատված հավելվածում` «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության` Իրանի Իսլամական Հանրապետությունից բնական գազի ներկրման N0318 լիցենզիայի պայմաններում (այսուհետ` Պայմաններ), կատարել հետևյալ փոփոխությունները.
    • Պայմանների 13-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«13.  Լիցենզավորված անձը, Հանձնաժողովի կողմից սահմանված կարգին և ձևերին համապատասխան, լիցենզավորված գործունեության մասին տեղեկատվություն և հաշվետվություններ է ներկայացնում Հանձնաժողով:».

  • ուժը կորցրած ճանաչել Պայմանների 16-րդ կետը:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

 

 

   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
         ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
                ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                                  Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

  

    ք. Երևան
11 հուլիսի 2012թ.
     ժամը 1600