600.0176.23.05.12

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

23 մայիսի 2012 թվականի №176Ա
ք.Երևան

«ԵՐԵՎԱՆԻ  ՋԷԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ №0318 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի ապրիլի 3-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում էլեկտրական էներգիայի և բնական գազի ներկրման և արտահանման գործունեության լիցենզավորման ժամանակավոր կարգը հաստատելու մասին» №24 որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը  որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի մայիսի 27-ի «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը Իրանի Իսլամական Հանրապետությունից բնական գազ ներկրելու լիցենզիա տրամադրելու մասին» №240Ա որոշմամբ տրամադրված բնական գազի ներկրման №0318 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2013 թվականի մայիսի 27-ը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

  

        

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
     ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
        ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                             ՌՆԱԶԱՐՅԱՆ

 

     ք. Երևան
 16 մայիսի 2012թ.
     ժամը` 1700