600.0060.01.0323

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 մարտի 2023 թվականի №60-Ն

ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» №523-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ ԷԲՑ կանոններ) կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.

    1) 
    ԷԲՑ կանոնների 159-րդ կետի 4-րդ ենթակետում «նշում» բառից հետո լրացնել «(պահանջվող պահուստային հզորությունը չի կարող գերազանցել հիմնական սնուցման հզորությունը)» բառերը.

    2) 
    ԷԲՑ կանոնների 225-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

        «225. Բազմաբնակարան շենքի միացման վճարը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

 ՄՎ = ՏԱ + Վ1n1  Վn∑ n3k=Վ3

       որտեղ`        

        1) ՏԱ-ն բազմաբնակարան շենքի Բաշխման ցանցին միացման համար ենթակայանի կառուցման անհրաժեշտության դեպքում այդ ենթակայանի տեղակայման համար անհրաժեշտ տարածքի արժեքն է, որը այդ տարածքի նկատմամբ Բաշխողի իրավունքները օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում վերանայվում է ըստ տարածքի ձեռքբերման փաստացի արժեքի, ինչի հիման վրա Բաշխողը և Դիմող անձը (կառուցապատողը) կատարում են Միացման վճարի վերահաշվարկ,

     2) 
Վ1-ը բազմաբնակարան շենքի մեկ սպառման համակարգի միացման վճարն է (ներառյալ, սակայն չսահմանափակվելով, հաշվիչի արկղը, էլեկտրոնային առևտրային հաշվիչը, ավտոմատ անջատիչները) 10 կՎԱ հզորությամբ միաֆազ միացման համար՝ համաձայն ԷԲՑ կանոնների N 4 հավելվածի N 2 աղյուսակի,

       3) ո1-ը բազմաբնակարան շենքի միաֆազ միացմամբ 10 կՎԱ հզորությամբ սպառման համակարգերի գումարային քանակն է,

    4) Վ2-ը բազմաբնակարան շենքի մեկ սպառման համակարգի միացման վճարն է (ներառյալ` սակայն չսահմանափակվելով, հաշվիչի արկղը, էլեկտրոնային առևտրային հաշվիչը, ավտոմատ անջատիչները) 14 կՎԱ հզորությամբ միաֆազ միացման համար` համաձայն ԷԲՑ կանոնների N 4 հավելվածի N 2 աղյուսակի,

       5) ո2-ը բազմաբնակարան շենքի միաֆազ միացմամբ 14 կՎԱ հզորությամբ սպառման համակարգերի գումարային քանակն է,

     6) Վ3-ը բազմաբնակարան շենքի բնակարանների կամ առևտրային սպառողների (այդ թվում՝ ընդհանուր օգտագործման      էլեկտրասարքավորումների) միացման վճարն է (ներառյալ, սակայն չսահմանափակվելով, հաշվիչի արկղը, էլեկտրոնային առևտրային հաշվիչը, ավտոմատ անջատիչները) եռաֆազ (0.4 կՎ լարմամբ) միացման համար, որը հաշվարկվում է ԷԲՑ կանոնների N 4 հավելվածի 2-րդ գլխի համաձայն՝ յուրաքանչյուր առևտրային միացման կետի համար առանձին՝ ըստ Առևտրային հաշվիչների քանակի,

    7) ո3-ը բազմաբնակարան շենքի այն բնակարանների և առևտրային սպառողների գումարային քանակն է, որոնց համար նախատեսված է եռաֆազ (0.4 կՎ լարմամբ) միացում:».

3)   ԷԲՑ կանոնների 226-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«226. Բազմաբնակարան շենքի առանձնացված միավորների (բնակարաններ, ոչ բնակելի տարածքներ) սեփականության իրավունքի գրանցման օբյեկտ դառնալուց հետո նշված միավորների սեփականատերեր հանդիսացող անձանց կողմից դրանց վերակառուցման արդյունքում ավելացվող նոր միավորների սպառման համակարգերի Բաշխման ցանցին միացման վճարներն ընդունվում են այդ բազմաբնակարան շենքի սպառման համակարգերի միացման ժամանակ կառուցապատողի համար հաշվարկված դրույքներին հավասար։».

4)  
ԷԲՑ կանոնների 229-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«229. Պայմանագրով (Հաշվառման քարտում, ԷՄՇ մասնակցի պրոֆիլում) ամրագրված հզորության փոփոխության դեպքում, եթե չի փոխվում լարման մակարդակը, Միացման վճար հաշվարկելիս Միացման վճարի հաստատուն ծախսերի մեծությունը (Վհ) չի հաշվարկվում, և Միացման վճարը հաշվվում է պահանջվող հզորության և առկա հզորության տարբերության չափը բազմապատկելով փոփոխական ծախսերի մեծության (Վփ) արժեքին։ 35 կՎ և բարձր լարմամբ միացած Սպառողների դեպքում փոփոխական ծախսերի մեծության արժեքն ընդունվում է 6 (10) կՎ լարմամբ միացման դեպքերում փոփոխական ծախսերի մեծության արժեքին հավասար։».

5)  
ԷԲՑ կանոնների 230-235-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել.

6)  
ԷԲՑ կանոնների 4-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

2.
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի ապրիլի 1-ից։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
     ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
          ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                       Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

 

ք. Երևան
1 մարտի 2023թ.