600.0090.22.0426

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 ապրիլի 2026 թվականի №90-Ն

ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» №523-Ն որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնների №4 հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.

    1) 
    հավելվածի 1-ին կետի Աղյուսակ N1-ում «277», «300», «229», «234» թվերը փոխարինել համապատասխանաբար «166», «199», «124», «140» թվերով.

    2) 
    hավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետում «300 000» թիվը և «երեք հարյուր հազար» բառերը փոխարինել «229 000» թվով և «երկու հարյուր քսանինը հազար» բառերով.

    3) 
    հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետում «46 000», «20 000» թվերը և «քառասունվեց հազար», «քսան հազար» բառերը փոխարինել համապատասխանաբար «16 000», «9 000» թվերով և «տասնվեց հազար», «ինը հազար» բառերով.

    4) 
    hավելվածի 3-րդ կետի Աղյուսակ N2-ում «672», «448», «769», «520» թվերը փոխարինել համապատասխանաբար «406», «275», «424», «318» թվերով.

    5) 
    hավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետում «300 000» թիվը և «երեք հարյուր հազար» բառերը փոխարինել «229 000» թվով և «երկու հարյուր քսանինը հազար» բառերով,

    6) 
    hավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետում «89 000», «42 000» թվերը և «ութսունինը հազար», «քառասուներկու հազար» բառերը փոխարինել համապատասխանաբար «61 000», «28 000» թվերով և «վաթսունմեկ հազար», «քսանութ հազար» բառերով։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
      
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
            
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                      Մ. ՄԵՍՐՈՊՅԱՆ

 

ք. Երևան
22 ապրիլի 2026թ.